Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Թոփ-լուրեր

Վենսը մանրամասներ է հայտնել Իրանի հետ համաձայնությունից, որը «նոր օր» կբացի Մերձավոր Արևելքի համար

 
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև համաձայնագիրը «նոր օր» կբացի Մերձավոր Արևելքի համար։ Նա նաև անդրադարձել է Իրանի վերակառուցման համար նախատեսվող 300 միլիարդ դոլարին՝ նշելով, որ ամերիկյան հարկատուները դրա համար չեն վճարի։ Այս մասին նա խոսել է Fox News-ի հետ հարցազրույցում։   

Վենսի խոսքով՝ Իրանը կարող է հասանելիություն ստանալ միլիարդավոր դոլարի հիմնադրամին, եթե երկիրը կատարի Միացյալ Նահանգների հետ կնքված համաձայնագրում նշված պարտավորությունները։

«Համաձայնագրում ասվում է, որ նրանք ամերիկյան փողերից ոչ մի լումա չեն ստանում։ Համաձայնագրում ասվում է, որ եթե իրանցիներն իրենց լավ պահեն, և եթե լինի պատժամիջոցների մեղմացում, և եթե իրանցիներն ինտեգրվեն համաշխարհային տնտեսության մեջ, ապա մենք այլ երկրներին, խոսքը մեր մասին չէ, կհրավիրենք ներդրումներ կատարել նրանց երկրում», - ասել է ԱՄՆ փոխնախագահը։

Իրանական Mehr գործակալությունը, ավելի վաղ հայտնելով ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված համաձայնության մասին, նշել էր, որ կետերից մեկով նախատեսվում է, որ ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները 300 միլիարդ դոլարի ծրագիր կպատրաստեն Իրանի ենթակառուցվածքները վերականգնելու համար։

Համաձայնագրի մանրամասները դեռ չեն հրապարակվել, սակայն Վենսը շեշտել է, որ այն հաշվի կառնի հետագա գործունեությունը, և Իրանը վերակառուցման հիմնադրամին հասանելիություն կունենա միայն այն դեպքում, եթե կատարի գործարքի պայմանները։

«Եթե նրանք ցուցաբերեն ստուգելի հանձնառություն, իսկ դա նշանակում է իրական ստուգումների ռեժիմ, ապա նրանք կարող են օգտվել գործարքի առավելություններից.... Կարծում եմ՝ նրանք այստեղ իրական հնարավորություն են տեսնում նոր էջ բացելու, եթե ճիշտ վարվեն։ Եթե ​​իրանցիները պատրաստ են փոխել իրենց վարքագիծը, եթե նրանք պատրաստ են վարվել նորմալ երկրի պես, դադարեցնել միջուկային զենք ստեղծելու փորձերը, դադարեցնել ամբողջ Մերձավոր Արևելքում ահաբեկչությունը ֆինանսավորելու փորձերը, ապա մենք պատրաստ ենք իսկապես հիմնարար կերպով վերափոխել մեր հարաբերությունները նրանց հետ», - ասել է Վենսը։

Նա շեշտել է, որ Վաշինգտոնը Թեհրանի հետ երբեք չի ունեցել ուղիղ հաղորդակցության նման մակարդակ, որքան հիմա։ Վենսը հավելել է՝ եթե Իրանը չկատարի հանձնառությունները, ապա երկու երկրների հարաբերությունները կվերադառնան նախկին վիճակին։

«Մեր արաբ դաշնակիցները, Պարսից ծոցի մեր դաշնակիցներն այդքան ոգևորված են սրանով, քանի որ նրանք կարծում են, որ սա նոր օր է Մերձավոր Արևելքում։ Բայց եթե այդպես չլինի, ուրեմն չի լինի: Եթե իրանցիները չպահպանեն պայմանները, ապա մենք կվերադառնանք նույն հարաբերություններին, որ ունեինք նախկինում, երբ բոլոր խաղաքարտերը մեր ձեռքում էին։ Խաղաքարտերը մեր ձեռքում են, և եթե նրանք չհարգեն պարտավորությունը, մենք կպարզենք՝ ինչպես վարվել, երբ հասնենք դրան», - ասել է Ջեյ Դի Վենսը:

Հունիսի 15-ի գիշերը ԱՄՆ-ի, Իրանի և միջնորդ հանդես եկող Պակիստանի պաշտոնատար անձինք հաստատել են Վաշինգտոնի և Թեհրանի միջև փոխըմբռնման հուշագրի համաձայնեցումը։ Այն նախատեսվում է ստորագրել հունիսի 19-ին Ժնևում։ Այնուհետև 60-օրյա հրադադարի ընթացքում կողմերը կքննարկեն նաև Թեհրանի միջուկային ծրագիրը: