Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Մշակույթ

Հայաստան–Sotheby’s համագործակցության հեռանկարներ

ԿԳՄՍ նախաձեռնությամբ հունիսի 14-17-ն աշխատանքային այցով Երևանում են գտնվում Լոնդոնի հեղինակավոր Sotheby’s աճուրդային տան ներկայացուցիչները: Այցի հիմնական նպատակն է ստեղծել արդյունավետ համագործակցային և մասնագիտական կապեր Հայաստանի մշակութային կազմակերպությունների և աճուրդային տան միջև:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Լոնդոնի Sotheby’s աճուրդային տան Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի տարածաշրջանային ղեկավար Ալինա Դեյվիին, Մերձավոր Արևելքի և Հնդկաստանի տարածաշրջանային նախագահ Էդվարդ Գիբսին։

Հանդիպմանը մասնակցել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը և Մշակույթի զարգացման հիմնադրամի տնօրեն Կարեն Ավետիսյանը։ Քննարկվել են մշակութային աճուրդների ոլորտում Հայաստանում իրականացվող բարեփոխումները, միջազգային համագործակցության ընդլայնման հնարավորությունները։

Ողջունելով հյուրերին՝ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ ՀՀ կառավարության ծրագրով և ՀՀ մշակույթի պահպանության, զարգացման և հանրահռչակման 2023-2027 թթ. ռազմավարությամբ մշակույթի տնտեսականացումն ու հանրային կյանքում մշակույթի դերի բարձրացումն առաջնային թիրախներ են:

Նա տեղեկացրել է՝ նախորդ տարի ընդունվել է «Մշակութային աճուրդների կազմակերպման մասին» ՀՀ օրենքը, որի նպատակն է կանոնակարգել արվեստի շուկայում ձևավորվող տնտեսական հարաբերությունները, խթանել արվեստի պատկերասրահների, աճուրդային տների և արվեստագետների միջև համագործակցային միջավայրի ձևավորումը, ինչպես նաև նպաստել ոլորտի թափանցիկ և մրցունակ զարգացմանը։ Նախարարի խոսքով՝ օրենքի մշակման ընթացքում մանրամասն ուսումնասիրվել են միջազգային առաջատար փորձը և ոլորտի կարգավորման մեխանիզմները, մասնավորապես՝ Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Հունաստանի օրինակներով, ինչպես նաև միջազգային հեղինակավոր աճուրդային տների գործունեության ընթացակարգերը։

Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ պետությունը հետևողական քայլեր է ձեռնարկում միջազգային հեղինակավոր աճուրդային տների հետ համագործակցության ուղղությամբ, ինչը կնպաստի Հայաստանի դիրքերի ամրապնդմանը և վարկանիշի բարձրացմանն արվեստի միջազգային շուկայում։ Նրա խոսքով՝ Հայաստանը կարող է մշակութային աճուրդների, արվեստի շրջանառության և միջազգային մասնագիտական համագործակցության զարգացման տարածաշրջանային կարևոր հարթակ  հանդիսանալ՝ հաշվի առնելով մեր երկրի հարուստ մշակութային ժառանգությունը, ստեղծարար ներուժը և մշակութային քաղաքականության ոլորտում իրականացվող բարեփոխումները։

ԿԳՄՍ նախարարը ներկայացրել է նաև «Ակադեմիական քաղաք»  ծրագիրը՝ տեղեկացնելով, որ ակադեմիական քաղաքի արվեստների կլաստերի ձևավորման նպատակով համագործակցություն է հաստատվել միջազգային հեղինակավոր բուհերի, այդ թվում՝ Լոնդոնի արվեստների համալսարանի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև համագործակցության հնարավոր ուղղությունները, այդ թվում՝ մասնագիտական վերապատրաստումների, փորձի փոխանակման և կարողությունների զարգացման ծրագրերի իրականացմամբ։

Քննարկվել են նաև հայ ժամանակակից արվեստագետների, երիտասարդ ստեղծագործողների և արվեստի նոր ուղղությունների ներկայացուցիչների ներգրավման հեռանկարները միջազգային աճուրդային և ցուցադրական հարթակներում՝ նպաստելով նրանց ճանաչելիության բարձրացմանն ու միջազգային շուկաներում ներկայացմանը։ 

Լոնդոնի Sotheby’s աճուրդային տան ներկայացուցիչները բարձր են գնահատել մշակութային աճուրդների ոլորտում Հայաստանում իրականացվող օրենսդրական և ինստիտուցիոնալ բարեփոխումները՝ ընդգծելով, որ դրանք կարևոր նախադրյալներ են միջազգային համագործակցության զարգացման և տարածաշրջանում մրցունակ արվեստի շուկայի ձևավորման համար։ Ներկայացնելով աճուրդային տան գործունեության հիմնական ուղղությունները՝ նրանք վերահաստատել են Հայաստանի հետ համագործակցության պատրաստակամությունը, այդ թվում՝ հայկական մշակութային ժառանգությանը վերաբերող բացառիկ նմուշների վերաբերյալ տեղեկատվության փոխանակման և հնարավոր ձեռքբերման գործընթացներին աջակցելու ուղղությամբ։ Այս համատեքստում մասնավորապես նշվել է, որ վերջերս ՀՀ Կառավարությունը Լոնդոնում կազմակերպված միջազգային աճուրդից ձեռք է բերել բացառիկ հայկական մշակութային արժեք համարվող 1188 թվականին պատրաստված եկեղեցու քանդակազարդ փայտյա դռան փեղկը, որը տեղափոխվել է Հայաստան։

Կողմերը կարևորել են համագործակցության շարունակականությունը և վստահություն հայտնել, որ միջազգային փորձի ներգրավումը, մասնագիտական կարողությունների զարգացումը կնպաստեն Հայաստանում մշակութային աճուրդների կայացմանը, ոլորտի միջազգային ճանաչելիության բարձրացմանը և տարածաշրջանային համագործակցության հնարավորությունների ընդլայնմանը: Լոնդոնի Sotheby’s աճուրդային տան ներկայացուցիչներն այցի շրջանակում նախատեսում են խորհրդատվական հանդիպումներ Հայաստանի թանգարանների ղեկավարների հետ՝ քննարկելու համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր: