Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Մշակույթ

Արգիշտիխինիլի հնավայրում հայտնաբերվել է Հայաստանում աճյունասափորային ամենամեծ դամբարանադաշտերից մեկը

Արմավիրի մարզում գտնվող Արգիշտիխինիլի ուրարտական հնավայրում 2026 թվականի պեղաշրջանը, որը մեկնարկել է մայիսի երկրորդ կեսին և կամփոփվի հունիսի 22-ին, բավականին խոստումնալից է։ 

«Արմենպրես»-ի հետ զրույցում ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող, Արգիշտիխինիլիի հայ-լեհական արշավախմբի ղեկավար Հասմիկ Սիմոնյանը նշեց, որ   այս տարվա պեղումների ընթացքում քաղաքային թաղամասում հայտնաբերվել են տնտեսական նշանակության շինություններ, մեծ քանակությամբ խեցեղեն նյութեր, գարեջրի և գինու անոթներ, հացահատիկի պահեստավորման կարասներ, ինչպես նաև երեք թոնիր։ «Ենթադրվում է, որ  այդ հատվածում գործել է խոհանոցային համալիր։ Հայտնաբերվել են նաև կենդանական ոսկորներ և գինու մշակման հետքեր»,-ասաց նա՝ հավելելով, որ այժմ պեղավայրի տարածքում իրականացվում են  ծածկման և հայտնաբերված նյութերի մշակման աշխատանքներ։

«Պեղումները հնավայրում շարունակվում են 2024 թվականից՝ կենտրոնանալով քաղաքային թաղամասի և աճյունասափորային դամբարանադաշտի ուսումնասիրման վրա։ Վերջին երեք տարիներին հնագետներն ուսումնասիրում են բնակելի ու տնտեսական կառույցներ, որոնք թույլ են տալիս պատկերացում կազմել Ուրարտուի հասարակ բնակչության առօրյայի մասին։ Առանձնահատուկ նշանակություն ունի դամբարանադաշտի ուսումնասիրությունը։ Երեք պեղաշրջանների ընթացքում այստեղ արդեն հայտնաբերվել և ուսումնասիրվել է 27 աճյունասափոր»,-ասաց նա։

Հասմիկ Սիմոնյանի խոսքով՝ Հայաստանի տարածքում առաջին անգամ մեկ վայրում արձանագրվել է նման մեծ թվով աճյունասափորների կուտակում։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ ուրարտացիները կիրառել են դիակիզման թաղման ծես։ Աճյունասափորների համակարգչային տոմոգրաֆիկ ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ դրանցից յուրաքանչյուրում, նախնական տվյալներով, տեղադրված են մեկ անհատի ոսկորները։

«Աճյունասափորներում հայտնաբերվել են նաև զարդեր, ականջօղեր և այլ ուղեկցող նյութեր։ Հնագետները նշել են, որ պեղված փոքր չափերի աճյունասափորներից մեկում իրականացվել է մանկական թաղում, ինչը կարևոր տեղեկություններ է տալիս ուրարտական հասարակության թաղման ծեսի վերաբերյալ»,-հավելեց Սիմոնյանը։

Նա նշեց, որ Արգիշտիխինիլիի պեղումները բացառիկ են նաև համագործակցության ձևաչափով, քանի որ առաջին անգամ Հայաստանում մեկ հուշարձանի ուսումնասիրման համար միավորվել են ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտը, «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը, Սարդարապատի Հայոց ազգագրության թանգարանը և լեհ գործընկերները՝ Վարշավայի համալսարանի Միջերկրածովյան հնագիտության կենտրոնից։ «Ծրագրի նպատակն է վերականգնել ոչ միայն ուրարտական թաղման ծեսերի, այլև Արգիշտիխինիլիի հասարակ բնակչության առօրյա կյանքի պատկերը։ Հետազոտություններին ներգրավված են նաև քիմիկոսներ, երկրաքիմիկոսներ և ֆիզիկոսներ, որոնք փորձում են պարզել բնակավայրի ջրամատակարարման համակարգերը, գյուղատնտեսական տարածքների տեղակայումը և բնական միջավայրի առանձնահատկությունները»,-ասաց նա։

Արշավախմբի ղեկավարը հավելեց, որ հնավայրից պեղված նյութերը թվագրվում են մ.թ.ա 8-7-րդ դարերով։ Դրանք հանձնվելու են Սարդարապատի Հայոց ազգագրության թանգարան։

Հաջորդ տարի Արգիշտիխինիլիի պեղումները կընդլայնվեն։ Ծրագիրը նախատեսված է հինգ տարի ժամկետով։ Արդեն իսկ  իրականացվել է ծրագրի երրորդ փուլը։