ԱՄՆ-ի դեսպանատան ներկայացուցիչը կանչվել է Թուրքիայի արտգործնախարարություն
Բացատրություններ տալու նպատակով Թուրքիայի արտգործնախարարություն է կանչվել ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչ Ֆիլիպ Կոսնեթին
Ըստ թուրքական «Anadolu» լրատվական գործակալության՝ պատճառը այն է, որ ԱՄՆ-ն շարունակում է աջակցություն ցուցաբերել Սիրիայի քրդական ուժերին: Թուրքական կողմի պնդմամբ՝ ԱՄՆ-ն շարունակում է զինել և վարժեցնել քուրդ զինյալներին:
Միջանկյալ նշենք, որ Թուրքիան դատապարտում է ԱՄՆ-ի և Սիրիայի քրդերի համագործակցությունը, քանի որ վերջինս պաշտոնական Անկարայի կողմից համարվում է ահաբեկչական կազմակերպություն:
Ամերիկացի պաշտոնյայի հետ հանդիպմանը քննարկվել է նաև Սիրիայի վերջին զարգացումները:
Թուրքական աղբյուրը հիշեցնում է, որ չնայած բոլոր զգուշացումներին , Սիրիայի քրդերը ԱՄՆ-ի աջակցությամբ այնուամենայնիվ մասնակցեցին Ռաքքայի օպերացիային, որը ի վերջո 2017թ. հոկտեմբերի 17-ին վերջնականապես մաքրվեց «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության զինյալներից:
Աղբյուր` Ermenihaber.am


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է