Իրանի արտգործնախարարը ԱՄՆ-ին ու նրա դաշնակիցներին է մեղադրել ԻՊ-ի ստեղծման մեջ
Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը ԱՄՆ-ին ու նրա դաշնակիցներին մեղադրել է ահաբեկչական խմբավորումները, այդ թվում ԻՊ-ն զինելու մեջ, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Սխալներ արվել են հենց սկզբում։ Ամենամեծ սխալը ահաբեկիչների խումբը զինելն էր, որոնք սպառնալիք են ներկայացնում ոչ միայն Սիրիայի, այլեւ ամբողջ աշխարհի համար։ Այն նույն մարդիկ, ովքեր զինել են ԻՊ-ն, մինչ այդ էլ Սադամ Հուսեյնին ու «ԱԼ Կաիդան»էին զինել։ Մի խումբ երկրներ, որոնց ԱՄՆ-ն իր դաշնակիցն է անվանում, հենց նույն Միացյալ Նահանգները, ու այս հարցում ես վկայակոչում եմ հենց նախագահ Թրամփին, որն իր ընտրարշավի ժամանակ ԻՊ-ն անվանել էր ԱՄՆ ստեղծածը»,- հայտնել է Զարիֆը CNN–ին տված հարցազրույցում։
Նրա խոսքով ահաբեկչական խմբավորումներին ուղղված ֆինանսական ու այլ օգնությունից բացի՝ ԻՊ ստեղծման եւս մեկ պատճառ էր դարձել օտարերկրյա կոնտինգենտի կողմից արաբական երկրների «օկուպացիան»՝ հակառակ այդ երկրների կառավարությունների կամքին։
«Ես համարում եմ, որ օտարերկրյա զորքերի ներկայությունը արաբական երկրների տարածքում՝ հակառակ նրանց կառավարությունների կամքին, դրդում է այդ ծայրահեղականներին միավորվել ու հավաքագրել նոր զինյալների՝ անբարեկեցիկ երիտասարդների շրջանում»,- ասել է Իրանի արտգործնախարարը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան