ԱՄՆ Պետքարտուղարությունը Հայաստանն անվտանգ է համարում ամերիկացիների ճանապարհորդությունների համար
ԱՄՆ Պետքարտուղարությունը ներկայացրել է քաղաքացիներին ճանապարհորդությունների անվտանգության մասին իրազեկելու նոր համակարգը, որի շրջանակում բոլոր երկրները բաժանված են 4 կարգի:
Հայաստանը հայտնվել է երկրների առաջին կարգում՝ Normal Precautions, այսինքն՝ ճանապարհորդելիս անհրաժեշտ է հետեւել զգուշության սովորական միջոցառումների: Այս կարգի վերաբերյալ գերատեսչության պարզաբանման մեջ նշված է. «Սա անվտանգության ռիսկի համար ամենացածր խորհրդատվական մակարդակն է: Ցանկացած միջազգային ճանապարհորդություն որոշակի ռիսկ է պարունակում: Մյուս երկրների պայմանները կարող են տարբերվել Միացյալ Նահանգների պայմաններից եւ ցանկացած պահի փոփոխվել»:
Վրաստանը նույնպես առաջին կարգում է: Իսկ ահա Ադրբեջանը մտել է երկրորդ կարգի մեջ՝ Increased Caution, այսինքն՝ ողեւորվելիս անհրաժեշտ է անվտանգության միջոցառումների հետեւել: Նշվում է, որ սա կապված է երկրում ահաբեկչության սպառնալիքի հետ: «Ահաբեկչական խմբերը շարունակում են Ադրբեջանում հնարավոր ահաբեկչություններ ծրագրել: Ահաբեկիչները կարող են հարձակվել զբոսաշրջային վայրերի, տրանսպորտային հանգույցների, շուկաների/առեւտրի կենտրոնների, տեղական ինքնակառավարման օբյեկտների, այգիների, խոշոր մարզական եւ մշակութային միջոցառումների, ուսումնական հաստատությունների, օդանավակայանների եւ հասարակական այլ վայրերի վրա»:
Ռուսաստանն ու Թուրքիան մտնում են երրորդ կարգի մեջ՝ Reconsider Travel, այսինքն՝ «Ուղեւորվելուց առաջ մեկ ավելորդ անգամ եւս մտածեք»: Սա անվտանգության «լուրջ» սպառնալիք է նշանակում:
Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա բացի ահաբեկչության սպառնալիքից, Պետքարտուղարությունը նշում է «կամայական ձերբակալությունների» վտանգը: «Գործող արտակարգ իրավիճակի համաձայն՝ անվտանգության ուժերը ենթադրյալ ահաբեկչական կազմակերպություններին պատկանելու համար կասկածվողներին ձերբակալում են սուղ կամ գաղտնի ապացույցների եւ հիմնավորումների հիման վրա, որոնք քաղաքականապես մոտիվացված են թվում: ԱՄՆ քաղաքացիների համար նաեւ ուղեւորությունների արգելք է կիրառվել, որը նրանց թույլ չի տվել Թուրքիայից հեռանալ: Ժողովներին, բողոքներին եւ ցույցերին մասնակցությունը, որոնց Թուրքիայի կառավարությունն ակնհայտորեն հավանություն չի տալիս, կարող են կալանավորման հանգեցնել: Թուրքիայի կառավարությունը ձերբակալել եւ արտաքսել է ԱՄՆ քաղաքացիների՝ նրանց փաստաբանին կամ ընտանիքի անդամներին հասանելիություն չտրամադրելով, իսկ ձերբակալված ԱՄՆ քաղաքացիներին, որոնք նաեւ Թուրքիայի քաղաքացիություն ունեն, սովորաբար հյուպատոսական հասանելիություն չի տրամադրվել:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է