Ինչու չարժե մեքենան ձմռանը տաքացնել
Մեքենաների մասնագետ Ջեյսոն Ֆենսկեն բացատրել է, թե ինչու չարժե ձմռանը մեքենան տաքացնել։ Իր գաղափարները նա կիսել է իր YouTube-ի ալիքում՝ Engineering Explained-ում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Ֆենսկեն նշում է, որ ավտոմեքենաների մեծամասնությունը հագեցած է վառելիքի մատակարարման ինժեկտորային համակարգով, որն օգնում է անվտանգ տաքացնել շարժիչը դանդաղ ընթանալու միջոցով։ Ինժեկտորային համակարգը կարող է աշխատել զրոյից ցածր ջերմաստիճանի պայմաններում, համոզված է մասնագետը։ Դրանում էլ կայանում է նրա տարբերությունն անցյալ դարի կարբյուրատորներից, որոնք ստեղծում էին կարծիք, թե մեքենան ձմռանը մեկնարկից առաջ պետք է միացրած շարժիչով մի որոշ ժամանակ կանգնած մնա։
Բացի այդ, շարժման ընթացքում շարժիչը շատ ավելի է տաքացնում, քան դասական տաքացուցիչները։ Ֆենսկեն հաստատում է, որ առանց շարժման շարժիչը տաքացնելու դեպքում վտանգ կա, որ բենզինը կարող է լցվել մեքենայի յուղի մեջ եւ արագացնել շարժիչի մաշվելը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է