Նաիրա Զոհրաբյանը փակագծեր չբացեց
Հյուրընկալվելով «Շանթի» «Հեռանկար» հաղորդաշարին ԱԺ պատգամավոր, ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը պատասխանելով Արամ Աբրահամյանի հարցին, թե ինչու ԲՀԿ-ն դաշինք չկազմեց «Համախմբման» հետ, ասել է, թե ցավ է ապրել եւ հուզվել, լսելով ԱԺ պատգամավոր, «Համախմբում» կուսակցության վարչության անդամ Վահե Հովհաննիսյանի հայտարարությունը, որում նա հայտնում է, թե ինչու չի առաջադրվել պատգամավորի թեկնածու:
Զոհրաբյանն ասել է, թե ստորագրում է Վահե Հովհաննիսյանի հայտարարության յուրաքանչյուր տողի տակ:
Նա նաեւ ասել է, թե ցավոք, այսօր շատերը ընտրություններին սպասում են «ընտրակաշառքի օրերի» ակնկալիքով, բայց ընդգծել է, թե պետք է ամեն ինչ անել այս վիճակը փոխելու համար:
Վերադառնալով «Համախմբման» հետ հնարավոր դաշինքի հարցին, Նաիրա Զոհրաբյանն ասել է, թե իրավասու չէ մանրամասներ հայտնել եւ փակագծեր բացել, նշելով, որ երբ հայտարարվեց «Գագիկ Ծառուկյան» դաշինքի ստեղծման մասին «Համախմբումն» այլ ձեւաչափով ստեղծված դաշինքի մեջ էր:
Top-News.am


















































Ճիշտ հասկանալ վիճակը
Պատմական պատահականությո՞ւն, թե՞ տրամաբանական աղետ
Քննիչ հանձնաժողովի և հասարակության հարցերը. Մաս 3
Լինելով անձեռնմխելի՝ Արմեն Չարչյանը չի կարող, առանց Աժ թույլտվության, ազատությունից զրկվել
Դադարել ասֆալտին ծեփել պետության ապագան. Վահե Հովհաննիսյան
Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար