Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Մշակույթ

Մեկնարկում է «Դպրոցական լավագույն մինի այգի 2026» մրցույթը․ կերտենք առողջ սովորություններ և պատասխանատու սերունդ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը՝ Ճյուղային սննդի ինստիտուտի և «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկի հետ համատեղ, հայտարարում է «Հայաստանի դպրոցական լավագույն մինի այգի 2026» ամենամյա վեցերորդ մրցույթի մեկնարկի մասին։

Այս տարվա թեման է՝ «Հարևանները մեր այգում․ կենսաբազմազանության գաղտնիքները»․ երեխաները բացահայտելու են, թե ինչպես կարող են տարբեր բույսեր, միջատներ և այլ կենդանի օրգանիզմներ համատեղ ապրել և աջակցել միմյանց՝ ստեղծելով առողջ էկոհամակարգ։

Մրցույթի շրջանակում տարրական դասարանների աշակերտները պետք է նկարեն իրենց երևակայական մինի այգին՝ ցույց տալով, թե ինչպես են բույսերն աճում որպես լավ հարևաններ՝ կցելով իրենց այգու կենսաբազմազանության մասին պատմությունները։ Խորհուրդ է տրվում այս թեման ներառել կրթական գործունեության և գյուղատնտեսական նախաձեռնող խմբերի հանդիպումների օրակարգերում։

Մրցույթի նոր շեշտադրումը․ թափոնների կառավարում և ռեսուրսների խնայողություն

Մրցույթի այս տարվա խորագիրը նվիրված է շրջակա միջավայրի հանդեպ պատասխանատվությանը։ Մասնակից դպրոցները պետք է ներկայացնեն օրգանական և անօրգանական թափոնների կառավարման, նյութերի վերաօգտագործման իրենց մոտեցումները և աշակերտների ներգրավվածությունը բնապահպանական պատասխանատու միջոցառումներում։

Մրցույթի անվանակարգերը

  • Դպրոցական լավագույն մինի այգի՝ այն դպրոցների համար, որոնք ունեն բացօթյա այգի ստեղծելու և խնամելու հնարավորություն։
  • Լավագույն այգին՝ պատուհանագոգին՝ այն դպրոցների համար, որոնք այգին կստեղծեն դպրոցի պատերից ներս։

Պարգևատրում և մրցանակներ

«Դպրոցական լավագույն մինի այգի» անվանակարգում առաջին տեղը զբաղեցրած դպրոցը կպարգևատրվի 3000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամով՝ այգեգործական նախաձեռնությունների զարգացման համար։

Երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրած դպրոցները կստանան արժեքավոր մրցանակներ՝ ուղղված դպրոցական ճաշարանների կամ այգիների բարելավմանը:

«Լավագույն այգին՝ պատուհանագոգին» անվանակարգի հաղթողը կստանա հատուկ մրցանակ՝ իր նախագծի զարգացմանն աջակցելու համար։

Կազմակերպիչները կարող են սահմանել նաև հատուկ անվանակարգեր՝ առավել ստեղծարար, նորարար լուծումներ առաջարկած կամ հետևողական մասնակցություն ցուցաբերած դպրոցների համար։ Բոլոր մասնակից դպրոցները կստանան հավաստագրեր։

Մրցույթի ժամանակացույցը

Փուլ 1․ Գրանցման հայտերի ներկայացում

Գրանցման վերջնաժամկետ՝ 2026թ․ հուլիսի 1

Փուլ 2․ Նախագծային փաթեթների ներկայացում

Նախագծերի ներկայացման վերջնաժամկետ՝ 2026թ․ նոյեմբերի 1

Մրցույթի արդյունքները կամփոփվեն և հաղթողները կհայտարարվեն մինչև 2026թ. դեկտեմբերի 1-ը:

Մասնակցության կարգը

Մրցույթին մասնակցել ցանկացող դպրոցները մասնակցության կարգին և անհրաժեշտ պահանջներին կարող են ծանոթանալ «Մրցույթի պայմաններում»։

Մասնակցության համար գրանցվելու համար անհրաժեշտ է լրացնել Մասնակցության հայտը։

Հարցերի կամ խորհրդատվության համար կարելի է կապ հաստատել [email protected] էլեկտրոնային հասցեով։

Նորություններին, հիշեցումներին և հայտարարություններին կարելի է հետևել՝ միանալով մրցույթի պաշտոնական ֆեյսբուքյան էջին։

Դպրոցական այգիները դարձել են ուսումնական գործընթացի կարևոր բաղադրիչ․ 2021 թվականից ի վեր բազմաթիվ դպրոցներ միացել են մրցույթին և ստեղծել մինի այգիներ։ Այստեղ երեխաները բացահայտում են բույսերի աճի գաղտնիքները, սովորում են թիմային աշխատանք և բնության հանդեպ հոգատարություն։ Իսկ այգիներից ստացված բերքը դպրոցական ճաշարանների համար ապահովում է թարմ բանջարեղեն ու կանաչեղեն։