Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Մշակույթ

Մանկական գրքի փառատոն․ ընթերցանության նկատմամբ երեխաների հետաքրքրության աճ է նկատվում

Հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Երևանի անգլիական այգում մասնակցել է Մանկական գրքի փառատոնին: Փառատոնն անցկացվում է ԿԳՄՍ նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ. այն իրականացվում է 5-րդ անգամ։

Նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը «Զանգակ» գրատան հիմնադիր տնօրեն Սոկրատ Մկրտչյանի ուղեկցությամբ շրջել են գրքերի տաղավարներով, ծանոթացել ներկայացված մանկապատանեկան գրկանությանը, հետաքրքությամբ դիտել երեխաների համար նախատեսված զարգացնող խաղերը, զրուցել հրատարակչությունների ներկայացուցիչների, ծնողների, երեխաների հետ:

Շրջայցի ընթացքում նախարարը հանդիպել է «Փոքրիկ հեքիաթագիրները» մրցույթի սաների հետ, որոնց գրված հեքիաթները և դրանց նկարազարդումները հրատարակվել են մեկ գրքով:Նախարարը երեխաներից հետաքրքրվել է հեքիաթների սյուժեներով, իրենց հեղինակած հեքիաթի հերոսներով և այլն: Նա ընթերցասեր երեխաների և պատանիների հետ զրուցել է նաև գրքի և ընթերցանության կարևորության մասին, հետաքրքրվել նախասիրած գրական ժանրերի, տարվա ընթացքում կարդացած գրքերի մասին և հարցրել, թե ինչ կառաջարկեն իրենց ընկերներին ընթերցել: Նախարարը փառատոնի կազմակերպիչներին առաջարկել է նաև համագործակցել թատերական կառույցների հետ՝ բեմականացնելու երեխաների հեքիաթները:

Ժաննա Անդրեասյանի տեղեկացմամբ՝ վերջին տարիներին նախարարությունը ընթերցանության խրախուսմանը միտված առանձին ծրագրեր է ներդրել դպրոցներում՝ ընթերցանության օլիմպիադա, մանկապատանեկան գրականության փառատոն և այլն։

«Մանկական գրքի փառատոնը նախարարության աջակցությամբ իրականացվող կարևոր միջոցառումներից է: Շատ ուրախ եմ, որ այն դարձել է մեր հանրության սիրելի հարթակներից մեկը: Շրջելով տաղավարներով ու զրուցելով այցելուների, հրատարակչության ներկայացուցիչների հետ՝ ինձ մեծապես հետաքրքրում էին ընթերցանության զարգացմանն ուղղված նրանց կարծիքները: Ընթերցանության նկատմամբ երեխաների հետաքրքրության աճի և ընթերցանության զարգացման մասին մասնագետների, ծնողների դիտարկումները ուրախացնող են: Այս դրական դինամիկային նպաստում է նաև գրքի շուկայի զարգացում, գրական արտադրանքի գրավչությունը, հետաքրքիր, բազմազան թեմաները՝ ուղղված բոլոր տարիքային խմբերին և մարդուն հուզող խնդիրներին։

«Պետության աջակցությունը և գրահրատարակչության շուկայի զարգացումը նպաստել են, որ ունենանք ընթերցանության լավ ու որակյալ առաջարկ: Կարևոր է, որ ծնողներն իրենց երեխաների հետ ակտիվ մասնակցում են նմանօրինակ միջոցառումներին: Մանկական գրքի փառատոնը նախատեսված է ոչ միայն փոքրիկների, այլև դեռահասների համար․ այստեղ յուրաքանչյուրը հետաքրքիր մի բան կգտնի իր համար»,- ասել է նախարարը՝ հավելելով, որ Մանկական գրքի փառատոն կանցկացվի նաև մարզերում։

Մանկական գրքի փառատոնի շրջանակում իրականացվում են կրթական, մշակութային և ժամանցային ծրագրեր, մանկական և մանկապատանեկան գրքերի շնորհանդեսներ, երեխաների զարգացմանը նպաստող դասախոսություններ ու զրույցներ, խաղեր և ֆիլմերի ցուցադրություններ, հեքիաթի ժամեր, վարպետության դասեր, աշխատարաններ, ինտերակտիվ ներկայացումներ:

Փառատոնը հարթակ է, որն իր շուրջն է համախմբել ոլորտի առաջատար հրատարակչություններին, կրթամշակութային կազմակերպություններին, մանկագիրներին, մանկապատանեկան գրականությամբ զբաղվող մասնագետներին, նկարազարդողներին, մանուկներին, պատանիներին, ծնողներին, ընթերցասեր և արվեստասեր հանրությանը: