Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները բաց և անկեղծ են. Նիկոլ Փաշինյան
Հայաստանը շարունակում է կարևորել և զարգացնել հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակված տեսանյութում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Հայաստանի հավասարակշռված և հավասարակշռման արտաքին քաղաքականությանը։
«Մենք էականորեն զարգացնում ենք և կարևորում ենք Ռուսաստանի Դաշնության հետ մեր հարաբերությունները, և նաև ես բազմիցս եմ ասել, որ մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ գտնվում են տրանսֆորմացիայի փուլում»,- նշել է նա։Վարչապետի խոսքով՝ այդ գործընթացը դրական է գնահատում։
«Տրանսֆորմացիայի փուլը ես համարում եմ պոզիտիվ, որովհետև, այո, այս նոր իրադրության պայմաններում Ռուսաստանի հետ մենք հաստատում ենք նոր հարաբերություններ, և ես համոզված եմ, որ մենք այդ գործում կհաջողենք»,- ասել է Փաշինյանը։ Նա ընդգծել է, որ դրա կարևոր նախադրյալներից մեկը հարաբերությունների բաց և անկեղծ բնույթն է։«Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները բաց են, անկեղծ են, մենք ոչ մի մութ անկյուն չենք պահել այդ հարաբերություններում»,- հայտարարել է վարչապետը։


















































Ռուսաստանում հայտնել են, թե երբ կարող են քննարկել ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու հարցը
ՌԴ ԱԳՆ․ Փաշինյանը հանդես է գալիս տրամագծորեն հակառակ և խճճված հայտարարություններով
Ռուսաստանի դեսպանը բաց նամակ է հղել Պապիկյանին՝ Արծրուն Հովհաննիսյանի հայտարարությունների վերաբերյալ
Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է