Ընտրողների վերջնական ցուցակները՝ ՆԳՆ կայքէջում. նախարարությունն ընտրելու իրավունք ունեցող անձանց հորդորում է ստուգել տվյալները
Ազգային ժողովի հերթական ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակները հրապարակված են ՆԳՆ կայքէջում: ՆԳ նախարարությունն ընտրելու իրավունք ունեցող անձանց հորդորում է ստուգել տվյալները:
Ներքին գործերի նախարարության elections.mia.gov.am հարթակում, ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգի համաձայն, քվեարկության օրվանից 7 օր առաջ հրապարակված են 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք Ազգային ժողովի հերթական ընտրություններին մասնակցող ընտրողների վերջնական ցուցակները՝ որոնման և ներբեռնման հնարավորությամբ։
«Որոնման համակարգում ընտրողը կարող է մուտքագրել իր անունը և ազգանունը՝ գտնելու համար այն ընտրական տեղամասը, որտեղ պետք է կատարի քվեարկությունը։ Ավելի ճշգրիտ արդյունք ստանալու համար հնարավոր է լրացնել նաև ծննդյան օրը, ամիսը և տարեթիվը։
Հարթակում, ներբեռնման հնարավորությամբ, հասանելի են ընտրողների ցուցակները՝ ըստ տեղամասերի։
Ընտրելու իրավունք ունեցող անձանց հորդորում ենք ստուգել իրենց տվյալները՝ մուտք գործելով elections.mia.gov.am կայքի «ԱԺ ընտրություններ» բաժին կամ ներբեռնել ցուցակները՝ անցնելով «Ըստ տեղամասերի» բաժինը»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ հայտնել էինք՝ ԿԸՀ կայքում հասանելի են ընտրողների վերջնական ցուցակները:


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է