Այսօր Երեխաների պաշտպանության միջազգային օրն է
Հունիսի 1-ը Երեխաների պաշտպանության միջազգային օրն է: Երեխաների պաշտպանության օր անցկացնելու որոշումն ընդունվել է 1949 թ. Կանանց ժողովրդավարական միջազգային դաշինքի կողմից: Տոնն առաջին անգամ նշվել է 1950 թվականին, և այդ ժամանակից նշվում է ամեն տարի։
Երեխաների պաշտպանության միջազգային օրվա ծագումը սկսվում է 1925 թվականից, երբ տարբեր երկրների ներկայացուցիչներ հավաքվեցին Շվեյցարիայի Ժնև քաղաքում՝ առաջին Երեխաների բարեկեցության համաշխարհային կոնֆերանսի համար։
Այս համաժողովից հետո աշխարհի մի շարք կառավարություններ մեկ օր նշանակեցին որպես Երեխաների օր՝ կարևորելու երեխաների խնդիրները։ Հետպատերազմյան տարիներին ամբողջ աշխարհի երեխաների առողջության և բարեկեցության մասին հոգ տանելը շատ կարևոր էր։
Պատերազմի ժամանակ նրանցից շատերը կորցրել էին իրենց հարազատներին, մնացել որբ: Հենց 1949-ին թվականին Փարիզում ընթացող կանանց կոնֆերանսի ներկայացուցիչները կոչ արեցին բոլոր մարդկանց՝ պայքարել հանուն խաղաղության։
Հայաստանը Երեխաների իրավունքների մասին կոնվենցիան վավերացրել է 1990 թվականին, 1996 թվականին ընդունվել է «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքը։
Տոնը ավանդաբար նշվում է հանրապետության բոլոր մարզերում և
Երևանում, այդ օրը կազմակերպվում են տարատեսակ միջոցառումներ։


















































Երեխաները՝ իրենց իրավունքների և դրանց պաշտպանության կարևորության մասին․ ԱՍՀՆ
Կանաչ ապագա՝ փոքրիկների ձեռքերով. Մեղրիի դպրոցականները մասնակցել են «Հյուսիս-հարավի» ծառատունկին
Մարդու իրավունքների պաշտպանի ուղերձը Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ
Երևանի Անգլիական այգում մեկնարկել է Մանկական գրքի փառատոնը
Գունեղ օր փոքրիկների համար․ ՆԳ նախարարությունը հրավիրում է միասին նշելու հունիսի 1-ը
Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է