Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Թոփ-լուրեր

Բացահայտումների թիվը առաջիկա օրերին ոչ թե նվազելու է, այլ նոր թափ է ստանալու. ՀԿԿ նախագահ

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ. «Մեր հորդորն է՝ չներքաշվել ընտրական գործընթացների հետ կապված անօրինական գործողությունների մեջ, չդառնալ ընտրական հանցագործությունների մասնակից»: ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Արթուր Նահապետյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Կոլեգիայի ընդլայնված նիստ:
 
Արթուր Նահապետյանը Կոմիտեի ծառայողներին շնորհավորել է Հանրապետության տոնի առթիվ՝ ընդգծելով վերջին ժամանակահատվածում աշխատանքային գերծանրաբեռնվածության, կոռուպցիոն բնույթի ընտրական հանցագործությունների դեմ տարվող ամենօրյա պայքարի կարևորությունը և այդ կապակցությամբ ներկայացրել որոշակի վիճակագրական տվյալներ:
 
Նա, մասնավորապես, նշել է, որ 2026 թվականի փետրվարի 7-ից Կոմիտեում կոռուպցիոն բնույթի ընտրական հանցագործություններով նախաձեռնվել է ընդհանուր շուրջ 70 քրեական վարույթ, որոնցով մինչ օրս քրեական հետապնդումներ են հարուցվել 120 անձի նկատմամբ, ձերբակալվել է նրանցից 110-ը։ Նախաձեռնված վարույթներից 8-ը՝ 34 անձի վերաբերյալ շատ կարճ ժամանակահատվածում ավարտվել և մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատարան:
 
Արթուր Նահապետյանի խոսքով՝ ընտրական հանցագործությունների դեմ պայքարին զուգահեռ, Կոմիտեն հատկապես կարևորում է այդ հանցագործությունների նախականխումը և կանխարգելումը, հանրության շրջանում ընտրակաշառքի և առհասարակ ընտրական հանցագործությունների նկատմամբ անհանդուրժողականության վերաբերմունքի ձևավորումը. «Մեր առաջիկա անելիքները շատ են ու չափազանց կարևոր ընտրական պրոցեսներում մեր քաղաքացիների ազատ կամարտահայտման իրավունքն ապահովելու հարցում: Մենք վստահ քայլերով պետք է շարունակենք առավելագույն ջանք դնել, որպեսզի Հանրապետության ողջ տարածքում նվազագույնի հասցվեն պետության հիմքերը խարխլող ընտրական հանցագործությունները՝ ապահովելով դրանց բացահայտման բարձր ցուցանիշներ»,- ասել է Կոմիտեի նախագահը:
 
Ըստ Արթուր Նահապետյանի՝ Կոմիտեի օպերատիվ ստորաբաժանումները ամենօրյա ռեժիմով շարունակում են հաղորդումներ ներկայացնել և նախաքննական մարմնին փոխանցել իրենց կատարած մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները: Այդ բացահայտումների թիվը, ըստ Կոմիտեի նախագահի, առաջիկա օրերին ոչ թե նվազելու է, այլ նոր թափ է ստանալու, ինչը նախաքննական ստորաբաժանումների համար պահանջում է ուժերի լրացուցիչ վերաբաշխում և գերլարում.
«Մենք արդեն իսկ տեսել և բացահայտել ենք ընտրակաշառքի տրամադրման տարբեր սխեմաներ, որոնք հանրայնացվել են:
 
Նման դեպքերի բացահայտումից և հանրայնացումից հետո հանցավոր խմբերի կողմից մշակվել են նոր մեխանիզմներ, քողարկման նոր եղանակներ, որոնք, սակայն, չեն կարող դուրս մնալ մեր տեսադաշտից: Ավելին՝ առաջիկայում ունենալու ենք նոր աղմկահարույց բացահայտումներ, այդ թվում՝ այնպիսի հանցավոր սխեմաների մասով, որոնցում իրենց ակտիվ ներգավվածությունն ունեն նաև բարձրաստիճան նախկին պաշտոնյաներ:
Հետևաբար, այս հանցավոր գործընթացի մաս կազմող շրջանակներին կարող է թվալ, որ եթե մինչ այս պահը պատասխանատվության չեն կանչվել, ուրեմն կարողացել են դուրս մնալ Հակակոռուպցիոն կոմիտեի ուշադրությունից։ Դա բնավ այդպես չէ, քանի որ մենք լիարժեք տիրապետում ենք օպերատիվ իրավիճակին, և շատ դեպքերում անհապաղ ձերբակալությունների չդիմելու պատճառը պայմանավորված է հանցավոր շղթայում ներգրավված անձանց շրջանակի և կիրառվող մեխանիզմների ամբողջական բացահայտման անհրաժեշտությամբ և կարևորությամբ։
 
Իրավական արձագանքը լինելու է անխուսափելի՝ թե՛ ընտրություններին նախորդող ժամանակահատվածում, թե՛ ընտրության օրը, և թե՛ դրանից հետո»,-նշել է Արթուր Նահապետյանը:
Կոմիտեի նախագահը հորդորել է չտրվել որևէ ապօրինի ազդեցության, չներքաշվել ընտրական գործընթացների հետ կապված անօրինական գործողությունների մեջ և չդառնալ ընտրական հանցագործությունների մասնակից կամ աջակցող՝ միաժամանակ կոչ անելով չվտանգել սեփական ազատությունն ու ապագան՝ կարճաժամկետ շահի կամ կեղծ խոստումների համար: