Տավուշի ոգին փոխանցվեց գինեգործական Concours Mondial de Bruxelles մրցույթի հյուրերին
Հայաստանում պատմության մեջ առաջին անգամ անցկացվող Concours Mondial de Bruxelles 2026 միջազգային հեղինակավոր մրցույթի պաշտոնական մեկնարկից հետո Team ընկերությունների խմբի Northern Terroir ընկերությունը Grand Hotel Yerevan-ում կազմակերպել է մասնավոր դեգուստացիոն երեկո: Միջոցառմանը հյուրընկալվել են մրցույթի շրջանակում Հայաստան ժամանած միջազգային սոմելյեներ, գինեգործության ոլորտի լրագրողներ և ներկայացուցիչներ, հյուրընկալության ոլորտի մասնագետներ և տուրօպերատորներ:
Մոտ 130 հյուրի համախմբած միջոցառման նպատակն էր միջազգային մասնագիտական հանրությանը ներկայացնել Հայաստանի հյուսիսային գինեգործական կարևոր տարածաշրջաններից մեկի՝ Տավուշի բնաշխարհը, գաստրոնոմիական մշակույթն ու հայկական տեղական խաղողի տեսակները՝ միաժամանակ ընդգծելով Հայաստանի աճող դերը համաշխարհային գինեգործության քարտեզում։
«Wild Luxury» ոճով կազմակերպված երեկոն ձևավորվել էր որպես հյուսիսային Հայաստանի բազմաշերտ ներկայացում՝ գինու, համերի, բույրերի և պատմությունների միջոցով։ Հյուրերը մասնակցել են դեգուստացիոն փորձառության, որի առանցքում Northern Terroir-ի գինիների հիմքը կազմող հայկական տեղական Լալվարի և Բանանց խաղողի տեսակներն էին։
«CMB 2026-ի շրջանակում միջազգային գինեգործական մասնագետների հյուրընկալումը կարևոր էր ոչ միայն Northern Terroir-ի, այլև հայկական գինեգործության համար: Մենք ցանկանում էինք, որ հյուրերը Տավուշը բացահայտեն ոչ միայն գինու, այլև տարածաշրջանի խոհարարական մշակույթի, մթնոլորտի և մարդկանց միջոցով»,-նշում է Northern Terroir-ի գլխավոր տնօրեն Զառա Մազմանյանը։
Դեգուստացիոն ներկայացումը վարել է Northern Terroir-ի բրենդային դեսպան Արամ Կիրակոսյանը, որը հյուրերին ներկայացրել է գինեգործարանը, գինու ստեղծման փիլիսոփայությունը և Տավուշի տերուարի առանձնահատկությունները։
Երեկոյի ընթացքում գինիները համադրվել են տարածաշրջանային բաղադրիչներով և տեղական խոհարարական ավանդույթներով ոգեշնչված ուտեստներով։ Գաստրոնոմիական կոնցեպտի հեղինակը եղել է Arm Food Lab-ի հիմնադիր, Ootelie Artisan Bakery և Caffeine Coffee Roasters նախագծերի համահիմնադիր Անի Հարությունյանը՝ գինու փորձագետ Ստեփան Հաջյանի հետ համագործակցությամբ։
«Տավուշի խոհանոցը խորապես կապված է սեզոնայնության, պահպանման մշակույթի և շրջակա բնությունից ստացվող բաղադրիչների հետ: Համադրությունները ստեղծվել էին այնպես, որ արտացոլեն տարածաշրջանի բնավորությունը և, միաժամանակ, բնականորեն լրացնեն գինիները»,-ասում է Անի Հարությունյանը։
Հյուրերին ներկայացվել են ZOÉ Sparkling-ը՝ վայրի գարնանային կանաչիներով և ավանդական հացահատիկներով պատրաստված թթխմորային խրթխրթան հացի հետ, TUS Classic-ը՝ վայրի սնկով գաթայի ժամանակակից մեկնաբանությամբ, և TUS Reserve-ը՝ Տավուշում աճեցված խոզի մսով։
Նման միջոցառումները նպաստում են երկրի աճող տեսանելիությանը ոչ միայն որպես գինեգործական տարածաշրջան, այլև որպես գինու տուրիզմի, գաստրոնոմիայի և հյուրընկալության նոր ուղղություն։
Northern Terroir-ի մասին
Northern Terroir-ը հիմնադրվել է 2017 թվականին՝ նպատակ ունենալով գինիների միջոցով փոխանցել Հայաստանի Տավուշի մարզի ինքնատիպ բնույթն ու առանձնահատկությունները։ Ընդգրկելով Տավուշի հյուսիսային տերուարի բացառիկ հնարավորությունները՝ Հաղթանակ գյուղում գտնվող խաղողի այգիները մշակվում են մեծ ուշադրությամբ՝ բացահայտելու տարածաշրջանի բնական ներուժը։ Ծովի մակարդակից միջինում 450 մետր բարձրության վրա գտնվող այգիները տեղակայված են մայրցամաքային կլիմայում՝ տաք ամառներով և մեղմ ձմեռներով։
Մասնագետների պրոֆեսիոնալիզմը, համակարգված մոտեցումը, նվիրվածությունն ու թիմին պատկանելու ուժեղ զգացողությունը նպաստում են Northern Terroir-ի հաջողությանը և լայն ճանաչմանը։
armenpress


















































22-ամյա հղի կինը մեքենայից դուրս է նետվել և մաhացել, ոստիկանությունը մանրամասներ է հայտնել Գեղարքուն...
Մեղավոր է ճանաչվել Ռուսաստանի օգտին լրտեսության մեջ
Լուիջի Մանջիոնեի արյունարբու երկրպագուհիները բացահայտորեն տոնում են սպանությունը
Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են Էջմիածնում դրիֆթ արած վարորդին
9-21 կմ պետք է Ադրբեջանի տարածքով անցնենք, որ հասնենք Արծվաշեն. Սասուն Միքայելյան
ԵՄ-ն Մոսկվայի հետ բանակցողի հարցում կողմնորոշվել է. FT
ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանը նշում է ծննդյան 90-ամյակը
Զբոսաշրջային դժոխք Իտալիայում․ հանգստացողների բազմությունը փակում է փողոցները և տեղացիներին «փակում»...
ԱՄՆ ներգաղթային վիզայի դիմողների համար բուժզննումը պարտադիր է
«Արարատցեմենտ»-ի մասնավորեցման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ․ Դատախազություն