Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Մշակույթ

Սուրբ Ներսես Շնորհալին` քրիստոնեական միասնության հետեւողական ջատագով

Հռոմի Լեւոն 14-րդ պապը Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի հետ Վատիկանում կայացած հանդիպման ժամանակ հիշատակել է Հայ առաքելական եկեղեցու սրբերից մեկին՝ Ներսես Շնորհալիին՝ նրան որակելով «էկումենիզմի ռահվիրա»։ Հռոմեական կաթոլիկ եկեղեցու հովվապետը նույն այդ հանդիպման ժամանակ նշել էր, Շնորհալին «վերջերս ներառվել է Հռոմեական եկեղեցու նահատակարանում», եւ դա «սրբերի տիեզերականության նոր օրինակ է, որն արդեն իսկ միավորում է մեր եկեղեցիները», հայտնում է Վատիկանի ռադիոյի թղթակից Ռոպէր Աթթարեանը։

Հռոմի Լեւոն պապը Կիլիկիո Արամ կաթողիկոսի հետ հանդիպման նաեւ հայտնել է, որ Սուրբ Ներսես Շնորհալին ներառվել է Հռոմեական եկեղեցու Հայսմավուրքում (սրբերի պատմության ծիսամատյանում) եւ այսուհետեւ նրա հիշատակը նշվելու է նաեւ Հռոմեական կաթոլիկ եկեղեցու կողմից։

Սուրբ Ներսես Դ Կլայեցին (Շնորհալի, 1102–1173) Հայ եկեղեցու ամենափայլուն դեմքերից մեկն է՝ Ամենայն Հայոց կաթողիկոս, տաղանդավոր բանաստեղծ, երաժիշտ, աստվածաբան եւ համաքրիստոնեական եկեղեցական գործիչ։ Իր հեզ, շնորհալի բնավորության, ինչպես նաեւ գիտական ու հոգեւոր մեծ վաստակի համար նա ստացել է «Շնորհալի» պատվանունը։

Սուրբ Ներսես Շնորհալին եղել է քրիստոնեական միասնության հետեւողական ջատագով։ Նրա մահվան 850-ամյակի առիթով Վատիկանը թողարկել էր հատուկ դրոշմանիշ եւ գեղաթերթիկ, որոնք շրջանառության մեջ էին դրվել 2023 թվականի սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի Հանրապետության անկախության տոնի օրը։ «Վատիկանը Հայ եկեղեցու հետ միասին հիշատակում է Հայ եկեղեցու եւ ողջ քրիստոնեության նշանավոր դեմքերից մեկի՝ Սուրբ Ներսես Շնորհալու (1102–1173) մահվան 850-րդ տարելիցը»,- գրված է 2023 թվականի սեպտեմբերին մարված այդ դրոշմանիշի ու գեղաթերթիկի վրա։

«Պատկանելով նշանավոր իշխանական եւ եկեղեցական ընտանիքի՝ Ներսես Շնորհալին եղել է վանական, եպիսկոպոս եւ, ի վերջո, կաթողիկոս՝ Հայ եկեղեցու բարձրագույն հոգեւոր առաջնորդ։ Ժամանակակիցները նրան տվել են «Շնորհալի»՝ այսինքն «շնորհքով լի» մականունը՝ սրբության, խոնարհության եւ բարեգործության համար, որոնք բնորոշել են նրա կյանքն ու գործունեությունը»,- նշված էր դրոշմանիշում եւ գեղաթերթիկում։ 

Շնորհալին եղել է աստվածաբան եւ ինքնատիպ հոգեւոր հեղինակ՝ խորապես գիտակցելով իր եկեղեցու վարդապետությունը եւ ամբողջովին նվիրված լինելով Քրիստոսի չարչարանքների խորհրդին։

Ներսես Շնորհալու «Հավատով խոստովանիմ» աղոթքը՝ կազմված քսանչորս տողերից, դարեր շարունակ եղել է հայ ժողովրդի աղոթքի ուղեցույցը։ Այդ աղոթքում միահյուսված են աստվածաշնչյան, ծիսական եւ աստվածաբանական խոր շերտեր։ Նա կարեւոր դեր է ունեցել լատինական, հունական եւ ասորական եկեղեցիների հետ հարաբերությունների զարգացման մեջ։ Նրա գրություններում արդեն ուրվագծված է իսկական էկումենիզմի աստվածաբանություն, ինչը նրան դարձնում է ժամանակակից էկումենիկ շարժման նախակարապետներից մեկը։

Սուրբ Ներսես Շնորհալու կարեւորությունն ու բացառիկ մեծությունը, որի աստվածաբանական հեղինակությունը համեմատվել է Սուրբ Բեռնարդ Կլերվոյացու հետ, առաջին հերթին բխում են նրա հոգեւոր ինքնատիպությունից, որն արտահայտվում էր պարզությամբ, բայց միաժամանակ ներքին ուժով՝ թե՛ նրա անձնական սրբության, թե՛ հասարակական գործունեության մեջ, ասել է Ռոպէր Աթթարեանը։