Թուրքիան չունի Եվրամիությանն անդամակցելու հնարավորություն
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Թուրքիայի իր պաշտոնակից Ռեջեփ Էրդողանին ասել է, թե չկա Եվրոպական միությանը Թուրքիայի կողմից անդամակցելու որեւէ հնարավորություն։
Փարիզում երկու նախագահների միջեւ հանդիպումից հետո անցկացված մամուլի ասուլիսի ժամանակ Մակրոնն ասել է, թե Թուրքիայի 2Օ16 թվականի հեղաշրջման ձախողված փորձից հետո բազում տարբերություններ են առկա մարդու իրավունքների պաշտպանության հարցերում։
Էրդողանն իր հերթին ասել է, թե Թուրքիան արդեն հոգնել է Եվրամիությանը միանալու շարունակական ջանքերից։
Էրդողանը նյարդայնացավ լրագրողներից մեկի կողմից հնչեցված այն հարցից հետո, ըստ որի Թուրքիան զենք ու զինամթերք է առաքել ՝՝Իսլամական պետությանը՛՛։ Լրագրողն իր հարցը ներկայացրել էր, հենվելով թուրքական ՝՝Ջումհուրիեթ՛՛ թերթի 2Օ15 թվականի այն հոդվածի վրա, ըստ որի մատակարարումները Սիրիա են առաքվել Թուրքիայի հետախուզական գործակալության կողմից։
Թուրքիայի նախագահը, ի պատասխան լրագրողի հարցին, ասել է, թե վերջինս խոսում է գյուլենիստական շարժման անդամի ոգով։ Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում բնակվող թուրք կրոնական գործիչ Ֆեթուլլահ Գյուլենին է Էրդողանը մեղադրում 2Օ16 թվականի հեղաշրջման փորձը կազմակերպելու մեջ։
՝՝Երբ հարց եք տալիս, այդ կետի շուրջ զգուշություն ցուցաբերեք։ Եվ մի խոսեք այլ մեկի խոսքերով՛՛, ասել է Թուրքիայի նախագահը լրագրողին։
Եվրամիության հետ Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունները կասեցվել էին հեղաշրջման փորձից հետո, երբ Էրդողանը դիմեց կոշտ միջոցների ու բռնությունների։
Հայտարարելով հանդերձ, որ Թուրքիան այժմ չունի Եվրամիությանն անդամակցելու հնարավորություն, Մակրոնն ասել է նաեւ, թե կարեւոր է երկու երկրների միջեւ սերտ հարաբերությունների պահպանումը, եւ որ ժամանակն է որոնել Եվրամիության անդամությունից ավելի սահմանափակ հարաբերություններով մի տարբերակ։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Նեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում է