Միջոցառում՝ Անվտանգ և ապահով կրթության տարվա շրջանակում
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2025-2026 ուսումնական տարին հռչակել է Անվտանգ և ապահով կրթության տարի: Նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը Երևանի երաժշտական թիվ 13 մասնագիտացված դպրոցում ներկա է եղել Անվտանգ և ապահով կրթության տարվա շրջանակում կազմակերպված ամփոփիչ միջոցառմանը:
Ուսումնական տարվա ընթացքում Երևանի երաժշտական թիվ 13 մասնագիտացված դպրոցում կազմակերպվել են միջոցառումներ, սեմինարներ, հանդիպումներ. յուրաքանչյուր ամիս դրանք նվիրված են եղել անվտանգության որևէ թեմայի (կիբերանվտանգություն, բռնության կանխարգելում, բուլինգ, թմրամիջոցների շրջանառության կանխարգելում, անվտանգ երթևեկություն և այլն):
Ամփոփիչ միջոցառումը կազմակերպվել է դպրոցի բակում, որտեղ տեղակայված տաղավարներում աշակերտները ներկայացրել են ոստիկանության, փրկարար ծառայության, պաշտպանության, բուժծառայության ոլորտների աշխատանքները։ Դպրոցականները պատմել են, թե ինչպես են ամբողջ տարվա ընթացքում իրականացրել անվտանգության ոլորտի գերատեսչությունների և դպրոցի կապը՝ ստանալով համապատասխան տեղեկատվություն և դպրոցում ստեղծելով անվտանգ, բռնությունից զերծ, առողջ և պաշտպանված կրթական մթնոլորտ։
Նախարարի տեղակալը շրջել է տաղավարներով, զրուցել երեխաների հետ, հետաքրքրվել, թե ինչպես են անցկացրել տարին և ինչ պատկերացումներ ունեն կրթական միջավայրի անվտանգության մասին: Միջոցառմանը ներկա են եղել նաև անվտանգային գործառույթներ իրականացնող գերատեսչությունների ներկայացուցիչները:
Այնուհետև Արաքսիա Սվաջյանը տնօրեն Նարինե Մեհրաբյանի ուղեկցությամբ շրջել է դպրոցի տարածքում, ծանոթացել դպրոցի կազմակերպչական ընթացիկ աշխատանքներին, ուսումնական գործընթացին առնչվող մանրամասներին:
Միջոցառումն ամփոփվել է համերգային ծրագրով. ելույթ են ունեցել դպրոցի փողային նվագախումբը և երգչախումբը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է