Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Բրազիլիայի հավաքականը հայտարարություն է տարածել Նեյմարի վերաբերյալ Հուլիսի 1-ից Հիդրոմետը կհամագործակցի Եվրոպական օդերևութաբանական ծառայությունների ցանցի հետ Հենրիկ Մալյանի անվան թատրոնի նոր «խենթությունը»՝ «Քամին սասաֆրայի ճյուղերում» Ընտրություններում ընտրակաշառք տված կամ վերցրած ցանկացած ոք պետք է խստորեն պատժվի. Փաշինյան Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել հարկերից խուսափելու հոդվածով Գոռ Մատինյանը հրաժարվել է տեղափոխվել մոլդովական «Շերիֆ» Լավագույն ֆուտբոլիստը, ում հետ ես երբևէ խաղացել եմ, Կրիշտիանու Ռոնալդուն է Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը հրապարակել է 2026 թվականի ամառվա գլոբալ կանխատեսումը Իսրայելն ինքնապաշտպանական գործողություններ կիրականացնի, եթե Իրանն ու «Հըզբոլլահը» հարվածեն Հրեական Պետությանը. Նեթանյահու Ընտրություններում ընտրակաշառք տված կամ վերցրած ցանկացած ոք պետք է խստորեն պատժվի. վարչապետ Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ․ սովորելու և աշխատելու հնարավորություն Բեռլինում Հայկական ռադիո 100․համերգներ Սյունիքում

Բրազիլիայի հավաքականը հայտարարություն է տարածել Նեյմարի վերաբերյալ«Stellantis»-ը հետ է կանչում «Jeep» մակնիշի ավելի քան 1,3 միլիոն ավտոմեքենաՀուլիսի 1-ից Հիդրոմետը կհամագործակցի Եվրոպական օդերևութաբանական ծառայությունների ցանցի հետՀենրիկ Մալյանի անվան թատրոնի նոր «խենթությունը»՝ «Քամին սասաֆրայի ճյուղերում»Ընտրություններում ընտրակաշառք տված կամ վերցրած ցանկացած ոք պետք է խստորեն պատժվի. ՓաշինյանԳագիկ Ծառուկյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել հարկերից խուսափելու հոդվածովԳոռ Մատինյանը հրաժարվել է տեղափոխվել մոլդովական «Շերիֆ»Լավագույն ֆուտբոլիստը, ում հետ ես երբևէ խաղացել եմ, Կրիշտիանու Ռոնալդուն էՀամաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը հրապարակել է 2026 թվականի ամառվա գլոբալ կանխատեսումըԻսրայելն ինքնապաշտպանական գործողություններ կիրականացնի, եթե Իրանն ու «Հըզբոլլահը» հարվածեն Հրեական Պետությանը. ՆեթանյահուԸնտրություններում ընտրակաշառք տված կամ վերցրած ցանկացած ոք պետք է խստորեն պատժվի. վարչապետՄիջազգային խորհրդարանական կրթաթոշակ․ սովորելու և աշխատելու հնարավորություն ԲեռլինումՀայկական ռադիո 100․համերգներ Սյունիքում«Հայանտառ» ՊՈԱԿ-ի Տաշիր անտառտնտեսության մասնաճյուղի աշխատակիցը շանտաժի միջոցով հարկադրել է մասնակցել հավաքինԿառավարության 2026 թվականի ապրիլի 23-ի հերթական նիստըՄենք հենց այնպես զենք չենք գնում, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը:Հայտնի է, թե որ ընտրական տեղամասերի արդյունքներն են վերահաշվարկվելուԻրանի հետ ստորագրվելիք փաստաթուղթն ավելի արդյունավետ կլինի, քան ռմբակոծությունները. ԹրամփԲրիտանացիների 52%-ը կարծում է, որ երկիրը պետք է կրկին անդամակցի ԵվրամիությանըՏաշիրում պանրի արտադրամասի գործունեություն է կասեցվելԵՄ-ն ՀՀ քաղաքական դերակատարներին կոչ է անում հարգել քվեարկության արդյունքներըՊԵԿ աշխատակիցներն ԻԻՀ-ից ժամանած բեռնատարում հայտնաբերել են չհայտարարագրված 143 կապ բնական մազՀայաստանում արձանագրվել է ջրծաղիկի դեպքերի զգալի նվազում2026 թվականի առաջին 4 ամիսներին 18 տարեկանից ցածր 800 պատանի է հրաժարվել ՀՀ քաղաքացիությունից․ ՍարգսյանՄեր զինծառայողներն ընտրատեղամասերի տարածքում եղել են սահմանված ժամին. Էդվարդ ԱսրյանԱյս տարվա հունվարի 1-ից նկատվում է Ղարաբաղից տեղահանված անձանց կողմից ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմելիության աճՌումինիան և Հայաստանը կապված են երկարամյա բարեկամությամբ. Նիկուշոր Դանը՝ ՓաշինյանինՀայ-թուրքական սահմանի բացման հստակ ժամկետներ դեռևս չկան, գործընթացը կախված է հարաբերությունների կարգավորումից. ՌԻԱ Նովոստի«Wizz Air»–ը գործարկել է չվերթեր դեպի Միացյալ Թագավորություն և ՀունաստանՎրաստանն ու Չինաստանը հաստատում են համապարփակ ռազմավարական գործընկերությունԸնտրական գործընթացները տեղի են ունեցել գերթափանցիկ. Արմեն ՄկրտչյանԱրժանապատիվ աշխատանք և ներառական զբաղվածություն․ Հայաստանի առաջնահերթությունները ներկայացվել են ԺնևումՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստՄԻՊ-ն ընդունել է քաղհասարակության ներկայացուցիչներինԱնհամբեր սպասում եմ մեր երկրների միջև գործընկերությունը խորացնելուն․ Կանադայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին2025-ին շրջանառությունից դուրս է բերվել շուրջ 768 կգ տարբեր տեսակի թմրամիջոց, ինչը 80 տոկոսով ավելի է 2024-ից. ՆԳ նախարարի տեղակալԽորվաթիան վճռականորեն աջակցում է Հայաստանի բարեփոխումների ջանքերին. Անդրեյ ՊլենկովիչՄիջազգային խորհրդակցություններ՝ նվիրված ԱԲ կիրառմանն ու կառավարմանը հիդրոօդերևութաբանության ոլորտումԱյսօր ԸԸՀ-ները կգումարեն նիստեր վերահաշվարկ իրականացնելու համարՈրոշ շրջաններում հորդառատ անձրևներ են սպասվումԻնչու Թրամփի փեսայի շքեղ առողջարանային նախագիծը Ալբանիայում զանգվածային բողոքներ առաջացրեց2026-ին քարսիթ չունենալու մասով շուրջ 5500 վարչական արձանագրություն է կազմվել, որը կրկնակի ավելի է նախորդ տարվանիցԱդրբեջանով տարանցմամբ Ռուսաստանից Հայաստան են ուղարկվել պարարտանյութ և անտրացիտԱլեքսանդրուպոլիի նավահանգիստը դիտարկվել է Հայաստանի արտահանման հնարավոր նոր դարպաս դեպի ԵվրոպաՉնայած հսկայական ճնշմանը՝ Հայաստանի ժողովուրդը հստակորեն ընտրել է ժողովրդավարությունն ու խաղաղությունը. ՄերցԶելենսկին Քիշնևի օդանավակայանում կանգառի ժամանակ հանդիպել է Թրամփի պատվիրակների հետԹրամփը հնարավոր է համարել, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև գործարքը կկնքվի առաջիկա երկու շաբաթվա ընթացքումՀայաստանը COP17-ը դիտարկում է որպես կարևոր հնարավորություն. Պարույր ՀովհաննիսյանՎենսը ընդունել է, որ միջանկյալ ընտրությունները կարող են ծանր փորձություն դառնալ հանրապետականների համարԹուրքիայում քրդուհու մասին վիրավորական կատակի պատճառով միլիարդատիրոջ դեմ գործ են հարուցել
Մշակույթ

Կյանքից հեռացել է ժողովրդական արտիստ, ռեժիսոր Նիկոլայ Ծատուրյանը

Կյանքից հեռացել է ՀՀ Ժողովրդական արտիստ, ռեժիսոր Նիկոլայ Ծատուրյանը, փոխանցում են Հայաստանի թատերական գործիչների միությունից։
 
Հոգեհանգստի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկություն:
 
ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ ստեղծվելու է Նիկոլայ Ծատուրյանի հուղարկավորության կառավարական հանձնաժողով։
 
Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը ևս հայտարարություն է տարածել, որում նշվում է․ «Նիկոլայ Ծատուրյանի ավանդը հայ թատերարվեստի զարգացման գործում անգնահատելի է։ Տարիներ շարունակ կրթելով  դերասանների և ռեժիսորների սերունդներ՝ նա ոչ միայն փոխանցում էր մասնագիտական գաղտնիքներ ու հմտություններ, այլև սովորեցնում էր թատրոնը սիրել անմնացորդ և լինել ազատ ստեղծագործական որոնումներում։ Նրա բեմադրությունները, որոնք աչքի էին ընկնում ինքնատիպ ձեռագրով, սիրվում ու գնահատվում էին հանդիսատեսի կողմից։ 
 
Վարպետի հիշատակը վառ կմնա իր գործընկերների, բազմաթիվ ուսանողների և  հարուստ ստեղծագործական ժառանգության միջոցով»։
 
Ծատուրյանը ծնվել է 1945 թ. հունվարի 8-ին Երևանում։ Ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի ռեժիսորական բաժինը (ղեկ.՝ Վարդան Աճեմյան)։ Այնուհետև վարպետաց դասեր է ստացել Մոսկվայում՝ ուսանելով Անդրեյ Տարկովսկու, Սիմյոն Թումանովի և Գեորգի Դանելիայի մոտ։
 
Երևանի «Հայֆիլմ» կինոստուդիայում աշխատել է Հենրիկ Մալյանի, Ֆրունզե Դովլաթյանի և Վարդան Աճեմյանի հետ՝ հանդիսանալով նաև «Մենք են, մեր սարերը», «Սարոյան եղբայրներ» և «Ժայռ» ֆիլմերի երկրորդ ռեժիսորը։ Որպես ստաժոր՝ «Մոսֆիլմ» կինոստուդիայում աշխատել է նաև Յուլի Ռայզմանի ֆիլմում։
Շուրջ 20 տարի որպես ռեժիսոր աշխատել է Երևանի Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում՝ բեմադրելով շուրջ 25 ներկայացում, որոնց թվում՝ Վ.Դավթյանի «Ծիրանի ծառ», Վ.Սարոյանի «Ձեր կյանքի ժամերը», Ալ. Օստրովսկու «Կատաղի փողեր», Բոմարշեի «Ֆիգարոյի ամուսնությունը», Մ. Շատրովի «Կապույտ նժույգները կարմիր մարգագետնի վրա», Ա. Աղասարյանի «Փրկեք մեր հոգիները» և այլն։
 
Նիկոլայ Ծատուրյանը երկար տարիներ դասավանդել է Գ. Սունդուկյանի անվան թատրոնին կից դերասանական ստուդիայում։
 
Շուրջ 12 տարի՝ 1992-2004 թթ., ղեկավարել է Երևանի «Մետրո» թատրոնը՝ բեմադրելով Ա. Աղասարյանի «Ուիլլի, Թիթի, Ջիգ ու երեքն էլ մի աղջիկ», Ժան Պոլ Սարտրի «Դռնփակ», Մ.Պանյոլի «Տոպազ», Հ.Մարգարյանի «Եվ երկինքեն երեք աթոռ ինկավ» ներկայացումները։
 
1973 թվականից դասավանդել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում։ Բեմադրություններ է իրականացրել նաև Մոսկվայում, Կիևում, Վրաստանում, Բեյրութում և Նյու-Յորքում։ 
 
Շուրջ 20 տարի համագործակցել է Հալեպի «Պետրոս Ադամյան» թատերախմբի հետ՝ բեմադրելով 22 ներկայացում։ Նկարահանվել է «Պատահար» և «Ընկեր Փանջունի» ֆիլմերում (ռեժ. Ա. Մանարյան)։
 
2004 թվականին նշանակվել է Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար, իսկ 2014 թվականից եղել է նույն թատրոնի գեղարվեստական խորհրդատուն։
 
Նիկոլայ Ծատուրյանն աշխատել է այնպիսի նշանավոր դերասանների հետ, ինչպիսիք են Մետաքսյա Սիմոնյանը, Սոս Սարգսյանը, Ֆրունզ(Մհեր) Մկրտչյանը, Կարեն Ջանիբեկյանը։
 
Լավագույն բեմադրություններն են՝ Կալինոսկու «Հրեշը լուսնի վրա», Ֆ. Դյուրենմաթի «Հերակլեսի չիրագործված սխրանքը», Ա. Քալանթարյանի «Բումերանգ», Կ. Խոդիկյանի «Ինչպես կինը փախավ տնից», Հ. Մարգարյանի «Եվ երկինքեն երեք աթոռ ինկավ», Գ. Սունդուկյանի «Փուղի զորութինը», Վ. Կրասնագորովի «Սիրո Casting», Ս.Կոսյանի «Թռիչք», Ու․ Գիբսոնի «Հրաշագործը», Ա. Աղասարյանի «Երեք անունով մի աղջիկ»։