Թրամփը պատրաստ է զրուցել Քիմ Չեն Ընի հետ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, թե կցանկանար հեռախոսազրույց ունենալ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Քիմ Չեն Ընի հետ:
«Ես միշտ հավատում եմ զրույցին», - լրագրողների հետ զրույցում ասել է Թրամփը՝ ի պատասխան հարցին, թե արդյոք կցանկանար զրուցել այն մարդու հետ, ում «փոքրիկ մարդ-հրթիռ է անվանել»:
«Միանշանակ: Ես կանեի դա, ես որեւէ խնդիր չեմ տեսնում ընդհանրապես», - ասել է Թրամփը՝ հավելելով, որ միևնույն ժամանակ, նախքան բանակցություններ սկսելը որոշ պայմաններ կառաջադրեր:
Թրամփը այդ մասին հայտարարել է, երբ Հարավային և Հյուսիսային Կորեաները պայմանավորվել են վերջին երկու տարվա ընթացքում իրենց առաջին պաշտոնական բանակցությունները սկսելու մասին, որի քննարկման առանցքային հարցերից է Հարավային Կորեայում փետրվարին սպասվող Ձմեռային Օլիմպիական խաղերին հյուսիսկորեացի մարզիկների մասնակցությունը:
Հունվարի 6-ին Հյուսիսային Կորեայի ներկայացուցիչը հայտնել էր, որ իր երկիրը «հնարավոր է» մասնակցի խաղերին: Այդ կապակցությամբ Թրամփը հայտարարել է, թե կցանկանար տեսնել, որ բանակցությունները առաջ են ընթանում ոչ միայն Օլիմպիադայի հարցով:
«Հարմար պահի մենք դրանցում կմասնակցենք», - ասել է Դոնալդ Թրամփը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Նեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում է