Թրամփը սպառնում է կրճատել Պաղեստինի ֆինանսական օգնությունը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնում է կրճատել Պաղեստինի ֆինանսական օգնությունը։ Նրա կարծիքով, ԱՄՆ-ը չպետք է «ահռելի վճարումներ» անի՝ հաշվի առնելով, որ պաղեստինցիները չեն ցանկանում խաղաղ բանակցություններ։
«Ոչ միայն Պակիստանին ենք մենք միլիարդավոր դոլարներ վճարում ոչ մի բանի համար, այլեւ շատ այլ երկրների։ Օրինակ, մենք ամեն տարի հարյուր միլիոնավոր դոլարներ ենք տալիս Պաղեստինին՝ պատշաճ գնահատական եւ հարգանք չստանալով։ Նրանք նույնիսկ չեն ցանկանում բանակցություններ վարել Իսրայելի հետ։ Մենք հանեցինք Երուսաղեմի հարղը՝ բանակցությունների ամենաբարդ մասը։ Եւ ինչո՞ւ պիտի վճարենք պաղեստինցիներին, որոնք այլեւս չեն ցանկանում խոսել խաղաղության մասին»,- գրել է Թրամփը։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի վերջին Թրամփը հայտարարեց Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու մասին։ Նրա որոշումը բողոքի ալիք բարձրացրեց ոչ միայն Պաղեստինում, այլեւ աշխարհի շատ երկրներում։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Նեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում է