Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Մշակույթ

«Դպրոցական լավագույն մինի այգի» մրցույթում հաղթել է Լանջաղբյուրի դպրոցը

Գեղարքունիքի մարզի Լանջաղբյուր գյուղի Վ․ Ադամյանի անվան միջնակարգ դպրոցում տեղի է ունեցել «Դպրոցական լավագույն մինի այգի» ամենամյա մրցույթի պարգևատրման արարողությունը։ Նախաձեռնությունն իրականացնում են ԿԳՄՍ նախարարությունը, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը, ՌԴ Ճյուղային սննդի ինստիտուտը և «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկը։ 

Մրցույթն այս տարի անցկացվել է հինգերորդ անգամ․ մրցույթին մասնակցել է 13 դպրոց՝ Հայաստանի հինգ մարզերից։

Մրցույթին մասնակցող դպրոցները ստեղծել են մինի այգիներ, որոնք մշակել են տարրական դասարանների աշակերտները՝ ուսուցիչների, տնօրենների, ծնողների և համայնքների աջակցությամբ։ Դպրոցի տարածքում աճեցնելով բանջարեղեն և կանաչիներ՝ երեխաները ոչ միայն նպաստել են դպրոցական ճաշերի համար թարմ մթերքի ապահովմանը, այլև ձեռք են բերել գյուղատնտեսական աշխատանքի, հողի նկատմամբ խնամքի և առողջ սննդի արժեքների մասին կարևոր գիտելիքներ։

Դպրոցների նախագծերը գնահատել է ընտրող հանձնաժողովը, որի կազմում ընդգրկված են կազմակերպիչ և գործընկեր կառույցների ներկայացուցիչներ։ Առաջին տեղը զբաղեցրել է Լանջաղբյուրի Վ. Ադամյանի անվան միջնակարգ դպրոցը, երկրորդ տեղում Կոտայքի մարզի Նոր Գեղիի Յու. Երիցյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցն է, իսկ երրորդ տեղում՝ Գեղարքունիքի մարզի Ծակքարի միջնակարգ դպրոցը։ «Լավագույն այգին՝ պատուհանագոգին» անվանակարգում, որը նախատեսված է դպրոցի ներսում մինի այգիներ ստեղծած դպրոցների համար, հաղթող է ճանաչվել Լոռու մարզի Նեղոցի հիմնական դպրոցը։

Առաջին տեղը զբաղեցրած դպրոցը ստացել է 3000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամաշնորհի՝ այգեգործական նախաձեռնությունների հետագա զարգացման համար։ Երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրած դպրոցները և լավագույն պատուհանագոգի այգին ներկայացրած դպրոցը պարգևատրվել են դպրոցական ճաշարանների համար արժեքավոր սարքավորումներով։ Չորրորդ և հինգերորդ տեղերը զբաղեցրած Լոռու մարզի Վանաձորի Ծովակալ Իսակովի անվան թիվ 23 հիմնական և Գեղարքունիքի մարզի Գեղարքունիքի միջնակարգ դպրոցները, ինչպես նաև մրցույթում հետևողական մասնակցություն ունեցած հաստատությունները որպես խրախուսական մրցանակ ստացել են խոհանոցային պարագաներ։ Բոլոր մասնակից դպրոցները պարգևատրվել են հավաստագրերով՝ դպրոցներում կայուն գյուղատնտեսական պրակտիկաների խթանման գործում ակտիվ մասնակցության և ներդրման համար։

«Դպրոցական լավագույն մինի այգի» մրցույթը «Դպրոցական սնունդ» ծրագրի կարևոր բաղադրիչներից է։ Մրցույթը նպաստում է դպրոցներում այգիների ստեղծմանը, ապահովում է դպրոցական ճաշերի համար թարմ բանջարեղեն, ինչպես նաև վաղ տարիքից երեխաներին ծանոթացնում է օրգանական գյուղատնտեսության, շրջակա միջավայրի նկատմամբ պատասխանատվության և առողջ սննդի հիմունքներին։