Գործադուլի կոչով Նավալնու տեսանյութը YouTube-ում արգելափակել են
Ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնու հոլովակը, որում նա իր կողմնակիցներին կոչ է անում հունվարի 28-ին նախագահական ընտրությունների դեմ գործադուլ անել, YouTube-ում արգելափակվել է: Այս մասին հայտնի է դարձել դեկտեմբերի 28-ի գիշերը, փոխանցում է DW-ն:
Հոլովակը YouTube-ում հրապարակվել էր դեկտեմբերի 27-ին, սակայն արդեն մի քանի ժամ անց, հնարավոր էր տեսնել միայն «Տեսանյութն անհասանելի է» իրազեկումը: Էջում պատճառաբանություններ չկան: Ինքը Ալեքսեյ Նավալնին Twitter-ի իր միկրոբլոգում հաստատել է հոլովակի արգելափակման փաստը եւ հայտնել, որ հիմա փորձում է պատճառը պարզել:
Да, последнее видео с призывом на акцию 28.01 всё-таки заблокировано. Разбираемся почему. А вы пока найдите группу забастовки своего города в этом списке и вступите в неё. Это самое правильное https://t.co/eTFfleNxkJ
— Alexey Navalny (@navalny) December 28, 2017
Ալեքսեյ Նավալնին համառուսական գործադուլին աջակցելու ակցիա անցկացնելու մասին հայտարարել էր դեկտեմբերի 27-ին: Քաղաքական գործիչն իր կողմնակիցներին կոչ էր արել բոյկոտել ՌԴ նախագահական ընտրությունները՝ հայտարարելով, որ դրանց մասնակցությունը կնշանակի Պուտինին օգնել «վերանշանակումը վերածել ընտրությունների»:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Նեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում է