Աշխարհի ամենահարուստ մարդկանց կարողությունը տարվա ընթացքում աճել է 1 տրիլիոն դոլարով
Աշխարհի ամենահարուստ մարդիկ 2017 թվականին ավելի քան 1 տրիլիոնով ավելացրել են իրենց կարողությունը, ինչը նախորդ տարվա ցուցանիշից բարձր է ավելի քան 4 անգամ, հաղորդում է «Վեստի»-ն՝ `վկայակոչելով Bloomberg-ը:
Bloomberg Billionaires-ի ցուցանիշը, որն ամեն օր հետեւում է աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց կարողության տատանումներին, աճել է 23 %-ով: Միեւնույն ժամանակ, MSCI World-ի եւ S&P 500-ի ֆոնդային ինդեքսները ավելացել են գրեթե 20%-ով:
Առեւտրային նստաշրջանի ավարտին՝ դեկտեմբերի 26-ին, 500 միլիարդատերերը վերահսկում էին 5,3 տրիլիոն դոլար, մինչդեռ 2016 թվականի դեկտեմբերի 27-ի դրությամբ այս ցուցանիշը կազմում էր 4,4 տրիլիոն դոլար:
Ամենից շատ այս տարի աճել է Amazon.com Inc.-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսի կարողությունը: Նա հարստացել է 34.2 միլիարդ դոլարով եւ հոկտեմբերին առաջ է անցել Microsoft Corp-ի համահիմնադիր Բիլ Գեյթսից՝ աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշում զբաղեցնելով առաջին տեղը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Նեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում է