Facebook-ը եւ Instagram-ը արգելափակել է Քադիրովի էջերը
«Ռոսկոմնադզորը» Facebook-ին նամակ է ուղարկել Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովի Facebook-ի եւ Instagram-ի էջերի արգելափակման պատճառների մասին բացատրություն պահանջելով, հաղորդում է RNS-ը՝ հղում կատարելով «Ռոսկոմնադզոր»-ի մամուլի ծառայությանը:
« «Ռոսկոմնադզորը» դեկտեմբերի 26-ին նամակ է ուղարկել Facebook-ի ղեկավարությանը Քադիրովի Facebook-ի եւ Instagram-ի էջերի արգելափակման պատճառների մասին հարցումով», — նշել են մամուլի ծառայությունից:
Ավելի վաղ Քադիրովը հաղորդել էր, որ Instagram-ն առանց բացատրությունների արգելափակել է իր էջը: Նա դիմել էր տեխնիկական աջակցությանը, սակայն պատասխան չէր ստացել: Դրանից հետո նա հայտնել էր, որ չի օգտվելու Instagram-ից:
Հիշեցնենք, որ Քադիրովը Չեչնիայում 2018 թվականի սկզբին նոր սոցցանցի հայտնվելու մասին էր հայտարարել:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Նեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում է