Կրեմլում մեկնաբանել են՝ ինչու Նավալնիին թույլ չի տրվել մասնակցել ՌԴ նախագահական ընտրություններին
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է՝ ինչու ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիին թույլ չի տրվել մասնակցել ՌԴ նախագահական ընտրություններին: Ըստ նրա՝ Նավալնիի դեպքը չի համապատասխանում օրենսդրությանը։
Նա մեկնաբանել է նաև մի շարք վերլուծաբանների կարծիքը, որոնց համաձայն՝ Նավալնիի չմասնակցելը կազդի նախագահական ընտրությունների լեգիտիմության վրա:
«Անշուշտ, թեկնածու դառնալու ցանկություն ունեցողներից մեկի չմասնակցելն այն պատճառով, որ նրա դեպքը չի համապատասխանում օրենսդրությանը, ոչ մի կերպ չի կարող ազդել ընտրությունների լեգիտիմության վրա», - մեջբերում է «РИА Новости»-ն Պեսկովի խոսքը:
Նա նաև նշել է, որ Կրեմլում «չեն կարող համաձայնել այս տեսակետի հետ»:
Հիշեցնենք, որ ՌԴ ԿԸՀ-ն Նավալնիին թույլ չի տվել մասնակցել նախագահական ընտրություններին, որոնք կայանալու են մարտի 18-ին։
Հայտնի հեռուստառադիոհաղորդավարուհի, ՌԴ նախագահի հնարավոր թեկնածու Քսենիա Սոբչակն առաջարկել է ընդդիմադիր գործիչ, Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի հիմնադիր Ալեքսեյ Նավալնիին ընտրությունների ժամանակ դառնալ իր վստահված անձը, եթե Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրանցի իրեն որպես նախագահի թեկնածու: Սոբչակն Instagram-ի իր էջում գրել է, որ Նավալնիին ընտրություններին մասնակցել թույլ չտալը համարում է «իշխանությունների հերթական սխալն ու հրեշավոր անարդարություն»։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Նեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում է