Սաակաշվիլին ՄԻԵԴ հայց կներկայացնի Ուկրաինայի անվտանգության ծառայության դեմ
Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի շրջանի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ Ուկրաինայի անվտանգության ծառայության դեմ հայց կներկայացնի Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Սաակաշվիլին պատրաստվում է դրամական փոխհատուցում պահանջել իր առևանգման համար, հաղորդում է RT հեռուստաալիքը:
«Ես կպահանջեմ փոխհատուցում իմ առևանգման համար: Երբ Ուկրաինայում փոխվի իշխանությունը՝ նրանք ստիպված են լինելու պատասխան տալ ոչ միայն այն ամենի համար, ինչ արել են ինձ հետ, այլև այն ամենի համար, ինչ ամեն օր անում են Ուկրաինայի քաղաքացիների հետ»- հայտարարել է Սաակաշվիլին:
Նա պնդում է, որ իր դեմ ձեռնարկված գործողություններն ավազակություն են և առևանգում:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, դեկտեմբերի 11-ին Կիևի դատարանն ազատ է արձակել Միխեիլ Սաակաշվիլիին: Փաստացի դատավոր Լարիսա Ցոկոլը մերժել է դատախազության՝ տնային կալանքի մասին միջնորդությունը: Հիշեցնենք, որ Սաակաշվիլիին ձերբակալել էին դեկտեմբերի 5-ին: Նա ձերբակալվել էր հանցախմբերի անդամներին աջակցելու ու նրանց հանցավոր գործունեությունը քողարկելու մասին քրեական գործի շրջանակում:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Նեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում է