Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Մշակույթ

Ատեստավորման միջոցով թանգարանների աշխատողների աշխատավարձերը կբարձրանան

Հայաստանի ազգային պատկերասրահում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է թանգարանների աշխատակիցների հետ՝ քննարկելու պետական թանգարանային աշխատողների ատեստավորման գործընթացի բարեփոխումները:

Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը:

Ժաննա Անդրեասյանը ողջունել է ներկաներին՝ ընդգծելով, որ վերջին տարիներին թանգարանների ոլորտում մեծածավալ բարեփոխումներ են իրականացվում։ Կատարված աշխատանքներից նախարարը կարևորել է «Թանգարանների մասին» օրենքի ընդունումը, որը հնարավորություն է տվել իրականացնել տարբեր ուղղություններով ինստիտուցիոնալ լուրջ աշխատանքներ:

««Թանգարանների մասին» օրենքի ընդունումը մեզ թույլ տվեց նախատեսել նաև ոլորտում ատեստավորման մեխանիզմը՝ իբրև մասնագիտական զարգացման և վարձատրության բարձրացման փոխկապակցված համակարգ, որով նախատեսվում է միջինում շուրջ 60 տոկոս վարձատրության բարձրացում ապահովել ոլորտում աշխատող մասնագետների համար: Ատեստավորումը նաև աշխատողների համար կապահովի տարբեր ծրագրերի և սոցիալական երաշխիքների հավելյալ հասանելիություն, ինչպես նաև մասնագիտական գիտելիքների թարմացման լրացուցիչ խթան կլինի»,- նշել է նախարարը։

Նա նաև տեղեկացրել է, որ թանգարանների աշխատողների ատեստավորման գործընթացի լավարկման նպատակով հանրային քննարկման է ներկայացվել ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատված պետական թանգարանային աշխատողների ատեստավորման կարգի օրինակելի ձևի փոփոխության նախագիծը: Նրա խոսքով՝ շրջանառվող փոփոխությունն ավելի շատ միտված է համակարգի բովանդակային բարելավմանը՝ հնարավորինս շրջանցելով վարչարարությունը: Ժաննա Անդրեասյանի փոխանցմամբ՝ մեկ տարվա կտրվածքով պետությունն ավելի քան 500 միլիոն դրամ լրացուցիչ միջոցներ կուղղի թանգարանային ոլորտին՝ ատեստավորման արդյունքում աշխատակիցների վարձատրության բարձրացման շարունակականության նպատակով:

«Ատեստավորման համակարգերը կարիք ունեն շարունակաբար լավարկման․ հատկապես այս փուլում շատ կարևոր են ձեր առաջարկներն ու դիտարկումները՝ միասնական նպատակի հասնելու համար»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:

Նախարարի խոսքով՝ ոլորտում իրականացվող բարեփոխումների արդյունքում կավելանա թանգարաններին տրամադրվող պետական աջակցությունը, ինչպես նաև կստեղծվեն թանգարանների կողմից գեներացվող արտաբյուջետային միջոցների արդյունավետ օգտագործման ինստիտուցիոնալ մեխանիզմներ։ Արտաբյուջեի միջոցները կարող են ուղղվել թանգարանային հավաքածուների համալրմանը, նոր ցուցադրությունների կազմակերպմանը, ինչպես նաև թանգարանների գործունեությունից բխող այլ առաջնահերթ ծախսերի իրականացմանը։

Հանրային քննարկման ներկայացված կարգի փոփոխություններով նախատեսվում է ատեստավորման գործընթացի կազմակերպումն ու իրականացումը վերապահել անմիջապես թանգարաններին՝ ապահովելով ինչպես արդյունավետ կառավարում, այնպես էլ ոլորտային մասնագիտական գնահատման առավել նպատակային և ճկուն մեխանիզմներ։ Կհստակեցվի նաև հավելավճարի հաշվարկման մեխանիզմը՝ ապահովելով դրա միասնական, թափանցիկ և կանխատեսելի կիրառումը բոլոր պետական թանգարաններում։

Ատեստավորմանը կարող են մասնակցել թանգարանների կառավարչական, գիտահետազոտական, թանգարանային հավաքածուների պահպանության, ցուցադրությունների, թանգարանային կրթական ծրագրերի կազմակերպման գործառույթներ իրականացնող մասնագետները։ Ատեստավորումն իրականացվում է երկու փուլով՝ գրավոր /թեստ/ և հարցազրույց:

Նշվել է, որ կարգի փոփոխությունից կարող են օգտվել պետական, ինչպես նաև համայնքային թանգարանների աշխատողները, որոնց աշխատավարձը ատեստավորումից հետո միջինում կարող է բարձրանալ 68 հազար դրամով (աճը՝ 57%):

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև ոլորտի ձեռքբերումներին. մասնավորապես՝ նշվել է, որ նախորդ տարի թանգարանները մեկուկես անգամ ավելացրել են սեփական եկամուտները։ Նախատեսվում է ունենալ նաև հուշանվերային արտադրանքների վաճառք, աշխատանքներ են տարվում մասնավորի հետ համագործակցության նոր մոդելների, միջազգային փոխգործակցության ընդլայնման ուղղությամբ:

Ներկաները ԿԳՄՍ նախարարին են ուղղել նաև նոր գործընթացի վերաբերյալ իրենց հուզող հարցերը, որոնք վերաբերել են ատեստավորման կազմակերպմանը, բովանդակությանը և այլն: