«Գիշերային թմբուկներ» ներկայացումը՝ նվիրված Կիմ Արզումանյանի 100-ամյակին
ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Երիտասարդական էքսպերիմենտալ թատրոնում կայացել է ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, ռեժիսոր, պրոֆեսոր Կիմ Արզումանյանի 100-ամյակին նվիրված «Գիշերային թմբուկներ» ներկայացումն ու հուշ-երեկոն:
Միջոցառմանը ներկա է եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը։ Կարևորելով նման նախաձեռնությունները՝ նախարարի տեղակալն ընդգծել է՝ անհրաժեշտ է լավագույնս արժևորել մեծ արվեստագետների ժառանգությունը․ «Վարպետն իր փորձն ու գիտելիքները փոխանցել է սերունդներին, որոնք այսօր էլ հաջողությամբ շարունակում են նրա գործը։
Հենց այս դահլիճում են տարբեր տարիներին ծնվել ուսանողական այն ներկայացումները, որոնք ապացուցում են՝ արվեստի ճանապարհին դժվարություններն ու խնդիրներն անխուսափելի են, սակայն վարպետներից ուսանողներին փոխանցվող մասնագիտական հենքն ու ստեղծագործական եռանդը լուսավորում են այդ դժվարին ուղին»։
Ներկաներին ողջունել է ԵԹԿՊԻ-ի ռեկտոր Սառա Նալբանդյանը: Նա շեշտել է, որ Կիմ Արզումանյանի սաներն թատերական աշխարհի ամենավառ անհատականություններից են, որոնք կրում են վարպետի ավանդած մասնագիտական ու մարդկային ազատությունը։
Հուշ-երեկոյի ընթացքում վաստակաշատ ռեժիսորի ուսանողները պատմել են հուշեր նրա հետ անցած ճանապարհի մասին։ Ցուցադրվել են վավերագրական դրվագներ արվեստագետի կյանքից ու ստեղծագործական հարուստ կենսագրությունից, իսկ թատրոնի ճեմասրահում կայացել է արխիվային լուսանկարների ցուցադրություն։
Կիմ Արզումանյանը բազմաթիվ բեմադրություններ է իրականացրել հայաստանյան թատրոններում, հեռուստատեսությունում ու ռադիոյում։ Ռեժիսորական աշխատանքին զուգընթաց նա բեղմնավոր գործունեություն է ծավալել նաև ԵԹԿՊԻ-ում՝ մինչև կյանքի վերջը ղեկավարելով բեմական խոսքի, շարժման և մեներգի ամբիոնը:


















































Կասեցվել է Վանաձորի գազալցակայաններից մեկի հեղուկ գազի վաճառքը
Հայաստանը մասնակցել է ՄԱԿ-ի ESCAP-ի Շրջակա միջավայրի և զարգացման կոմիտեի 9-րդ նստաշրջանին
Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Դոնալդ Թրամփը հատուկ դեր է խաղացել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգն առաջ մղելու գործո...
Շատ եմ ցանկանում, որ չեմպիոն դառնա ֆուտբոլ խաղացող հավաքականը
Վ.Բրյուսովի անվան պետական համալսարանի ամբիոնի վարիչը մեղադրվում է հովանավորչության համար կաշառք ստան...
Կարծում եմ, որ այս հակամարտությունը կարող է լուծվել. Թրամփ
ԲՏԱ փոխնախարարը մասնակցել է Salesforce-ի կազմակերպած Enter the Next Phase of Agentic Experience ֆորո...
ՆԱՏՕ-ի չորս երկրներ պաշտպանության ֆինանսավորման նոր մեխանիզմ կստեղծեն
Գազայում ավելի քան 1500 հիվանդ է մահացել՝ բուժման հասանելիության սահմանափակումների պատճառով