Այս գեղեցիկ տոնը թող դառնա նոր նվաճումների և ծրագրերի իրականացման սկիզբ Հայաստանում ասորական համայնքի համար․ ՄԻՊ-ի ուղերձը
Հայաստանում ասորական համայնքի սիրելի՛ ներկայացուցիչներ,
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Հաբ-Նիսանի՝ ասորական Նոր տարվա առթիվ:
Մաղթում եմ, որ այս գարնանային գեղեցիկ տոնը, որը խորհրդանշում է բնության վերածնունդը, ձեր ընտանիքներին բերի խաղաղություն, առողջություն, բարեկեցություն և երջանկություն։ Թո´ղ այն դառնա նոր հաջողությունների, նվաճումների և ծրագրերի իրականացման սկիզբ Հայաստանում ասորական համայնքի համար:
Մշտապես ընդգծում եմ, որ ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունն իմ աշխատանքի կարևոր ուղղություններից է: Այս համատեքստում առանձնակի կարևորում եմ ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց ազգային և էթնիկ ինքնության, ավանդույթների, կրոնի, լեզվի և մշակույթի պահպանման ու զարգացման իրավունքների լիարժեք երաշխավորումը։
Որպես Մարդու իրավունքների պաշտպան՝ առաջնահերթ եմ համարում բոլորիս ջանքերի մեկտեղումը՝ Հայաստանում ազգային փոքրամասնությունների իրավունքների արդյունավետ պաշտպանության և խթանման ուղղությամբ։ Վստահ եմ, որ միայն համատեղ ջանքերով կարող ենք ձևավորել հանդուրժող և համերաշխ հասարակություն, որտեղ յուրաքանչյուր մարդ կարող է ունենալ արժանապատիվ կենսագործունեություն և պահպանել իր ինքնությունը։
Կարևոր եմ համարում նաև նշել, որ ազգային փոքրամասնություններին վերաբերող խնդիրներն ու դրանց լուծմանն ուղղված առաջարկությունները ներառված են Մարդու իրավունքների պաշտպանի վերջին մի քանի տարեկան հաղորդումներում՝ նպատակ ունենալով նպաստել ոլորտի շարունակական բարեփոխումներին։
Հայաստանում ասորական համայնքի սիրելի՛ ներկայացուցիչներ,
Շնորհավոր Հաբ-Նիսան։
Թո´ղ սիրո և նոր կյանքի խորհրդանիշ հանդիսացող այս գեղեցիկ տոնը ուղեկցի ձեզ ամբողջ տարվա ընթացքում։
Ջերմ բարեմաղթանքներով՝ Անահիտ Մանասյան
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան


















































Ամոթից գետինը պետք է մտնեն և սուտ հայտարարություններ չանեն
«Մասկվայից կոնկրետ ասում են, որ հանկարծ եթե անցնի էլ Նիկոլը, պերեվարոտ ա լինելու». նոր գաղտնալսում ը...
Աղբաորսիչ սարքերի միջոցով 1 տարվա ընթացքում Հրազդան գետից դուրս է բերվել 75 խմ աղբ
Չելյաբինսկում ձերբակալվել են կազմակերպված հանցախմբի հինգ անդամներ, որի ենթադրյալ պարագլուխը Արտակ Վա...
«Եվրոպական հնագիտության օրերը»՝ ՀՀ տարբեր հնագիտական վայրերում, արգելոց-թանգարաններում, թանգարաններո...
Ռոնալդինյոն ժամանել է Հայաստան
Բելգիայում բացվել է առաջին Թումո կենտրոնը
«200 հազար քեզ, 400 հազար ընձի». ընտրակաշառքի գործով երկու կալանավորված կա
ԻՀՊԿ-ն հայտնել է Իրանի օդային տարածք ներխուժած ամերիկյան անօդաչու թռչող սարք ոչնչացնելու մասին
Երևանը կրկին կապրի գինու ռիթմով