Հայաստանի օպերային թատրոնը՝ Opera Europa միջազգային հեղինակավոր կազմակերպության անդամ
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը դարձել է Opera Europa միջազգային հեղինակավոր կազմակերպության անդամ։ Opera Europa-ը եվրոպական օպերային թատրոնների և փառատոների խոշորագույն մասնագիտական ցանցերից է, որը միավորում է ոլորտի առաջատար հաստատությունները՝ ձևավորելով օպերային արվեստի զարգացման օրակարգը Եվրոպայում և դրա սահմաններից դուրս։
«Մեծ ուրախությամբ հայտարարում ենք մեր ցանցին նոր անդամի՝ Հայաստանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի միանալու մասին։ Opera Europa-ն ողջունում է հազարամյակների պատմություն ունեցող, հարուստ մշակույթով և երաժշտական խոր ավանդույթներով երկրին։ Երևանի սրտում հպարտորեն կանգնած այս շքեղ թատրոնը գտնվում է զարգացման նոր, կենսունակ փուլում՝ առաջ մղելով գեղարվեստական բարձր որակի իր առաքելությունը։ Թե՛ Տիգրանյանի հուզիչ մեղեդիներով, թե՛ Խաչատրյանի բալետներով Հայաստանի մշակույթը հպարտությամբ հնչում է ողջ աշխարհում։ Անհամբերությամբ սպասում ենք նոր համագործակցության արդյունքներին»,-նշված է կազմակերպության պաշտոնական հաղորդագրության մեջ։
Opera Europa-ին անդամակցությունը նոր հնարավորություններ է բացում միջազգային համագործակցության ընդլայնման, փորձի փոխանակման և հայկական օպերային արվեստը համաշխարհային հարթակներում առավել տեսանելի դարձնելու տեսանկյունից։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է