Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Աշխարհ

Ոսկին մեկ օրում թանկացել է 3%–ով

ԱՄՆ ֆոնդային շուկաներում անկումը շարունակվել է հինգերորդ շաբաթն անընդմեջ, ինչը վերջին գրեթե 4 տարիների ամենաերկար նման շարքն է։ Մերձավոր Արևելքում պատերազմի ֆոնին շուկաներում պահպանվում է ռիսկային ներդրումներից խուսափելու միտումը։ Այսպիսով S&P 500-ը նվազել է մոտ 1.7%-ով, Nasdaq-ը՝ շուրջ 2.1%-ով, իսկ Dow Jones-ը՝ մոտ 1.7%-ով։
 

Մերձավոր Արևելքում պատերազմի ֆոնին շուկաներում բարձր անորոշությունը պահպանվում է։ Brent տեսակի  նավթի գինը երկուշաբթի աճել է մինչև մոտ 116 դոլար/բարել, ինչը վկայում է պատերազմի մոտակա ավարտի նկատմամբ աճող հոռետեսության և երկարատև գնաճային ճնշումների առաջացման ռիսկի մասին։ Միաժամանակ, ԱՄՆ դոլարը շարունակում է ամրապնդվել՝ հասնելով վերջին ամիսների համեմատ ամսական ամենամեծ աճին։

Ոսկու գնի անկմանը հաջորդած ակտիվ վաճառքների և աշխարհաքաղաքական անորոշության ֆոնին ոսկին ուրբաթ օրը թանկացել է 3%–ով։ Սփոթ շուկայում գինն աճել է շուրջ 2.6%-ով՝ հասնելով մոտ 4,492 դոլարի մեկ ունցիայի դիմաց։

Լոնդոնի ֆոնդային շուկան երկուշաբթի օրը խառը դինամիկա է ցուցաբերել․ FTSE 100-ն աճել է մոտ 0.6%-ով՝ հանքարդյունաբերական և էներգետիկ ընկերությունների բաժնետոմսերի բարձրացման ֆոնին, մինչդեռ FTSE 250-ը նվազել է մոտ 0.5%-ով։ Չնայած օրական աճին՝ երկու ինդեքսներն էլ շարունակում են ամսական կտրվածքով անկման միտումը։

Եվրոպական շուկաներում ևս անցած շաբաթ դիտվել է հակասական դինամիկա․ STOXX 600 ինդեքսը, չնայած ուրբաթ օրվա 0.9% անկմանը, շաբաթական կտրվածքով գրանցել է մոտ 0.4% աճ։ Շուկաներում աճել են մտահոգությունները, որ ԵՄ կենտրոնական բանկը կարող է արդեն ապրիլին բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը։

Անցած շաբաթ համաշխարհային բաժնետոմսային ֆոնդերը գրանցել են զգալի ներհոսք՝ ընդհատելով երկշաբաթյա վաճառքների միտումը․ ֆոնդերը ներգրավել են շուրջ 37.8 մլրդ դոլար, ինչն ամենամեծ շաբաթական աճն է մոտ 2.5 ամսում։ Ներհոսքերը հիմնականում ուղղվել են ԱՄՆ շուկա՝ մոտ 37.2 մլրդ դոլար, ինչպես նաև ասիական շուկաներ՝ 5.2 մլրդ դոլար, մինչդեռ Եվրոպայում արձանագրվել է 7.5 մլրդ դոլարի արտահոսք։ Իսկ պարտատոմսային ֆոնդերի նկատմամբ հետաքրքրությունը նվազել է. ներհոսքերը կազմել են ընդամենը 2.5 մլրդ դոլար։ Ապահով ակտիվների պահանջարկը ևս թուլացել է․ դրամական շուկայի ֆոնդերից դուրս է բերվել մոտ 64.8 մլրդ դոլար, իսկ ոսկու և թանկարժեք մետաղների ֆոնդերից՝ ևս 3.1 մլրդ դոլար։

Մերձավոր Արևելքում պատերազմի ֆոնին «շահում են» գազի արտահանմամբ զբաղվող արևմտյան ընկերությունները, քանի որ էներգակիրների բարձր գներն ու մատակարարման խափանումները մեծացնում են դրանց պահանջարկը։ Հատկապես առանձնացել է Venture Global-ը, որի բաժնետոմսերը աճել են ավելի քան 70%-ով։

Աշխարհի ամենախոշոր ընկերության՝ NVIDIA-ի բաժնետոմսերն ընկերության գրանցած առավելագույն գնից նվազել են մոտ 20%-ով, իսկ միայն ուրբաթ օրվա անկումը կազմել է 2.2%, ինչը պայմանավորված է Մերձավոր Արևելքում պատերազմի ֆոնին նավթի բարձր գներով, գնաճային ռիսկերով, տոկոսադրույքների հնարավոր բարձրացման սպասումներով և ԱԲ ոլորտում ներդրումների եկամտաբերության շուրջ աճող կասկածներով։ Չնայած այս անկմանը՝ ընկերությունը շարունակում է պահպանել լավ ֆինանսական ցուցանիշներ և բարձր աճի սպասումներ։

Meta Platforms-ի բաժնետոմսերը նվազել են մոտ 7%-ով՝ հասնելով շուրջ 10 ամսվա նվազագույնին, այն բանից հետո, երբ ընկերության դեմ դատավճիռներ են կայացվել։ Չնայած այս ճնշմանը՝ ընկերությունը շարունակում է ներդրումներ կատարել արհեստական բանականության ոլորտում, սակայն ներդրողները վերագնահատում են ռիսկերը՝ կապված ապագա շահութաբերության հետ։

Առնվազն 10 միլիարդ դոլար կապիտալիզացիայով ընկերություններից նախորդ շաբաթ ամենամեծ աճը գրանցել է մսամթերքի արտադրությամբ և վերամշակմամբ զբաղվող JBS N.V.–ը (JBS)։ Ընկերության բաժնետոմսերը մեկ շաբաթում աճել են 19.51%–ով (մեկ բաժնետոմսի գինը՝ $17.03)։ Հաջորդը ալկոհոլային խմիչքների արտադրությամբ հայտնի Brown-Forman Corporation–ն (BF.B) է՝ 19.25% աճով ($27.19)։ Եռյակը եզրափակում է լիթիումի և այլ քիմիական նյութերի արտադրությամբ զբաղվող Sociedad Química y Minera de Chile S.A.–ն (SQM)՝ 16.22% աճով ($82.70)։

Անցած շաբաթ ամենամեծ կորուստը գրանցած՝ խոշոր կապիտալիզացիայով ընկերությունների եռյակը բացում է ֆինանսական տեխնոլոգիաների և կրիպտո ենթակառուցվածքների ոլորտում գործող Circle Internet Group, Inc.–ը (CRCL), որի բաժնետոմսերը մեկ շաբաթում նվազել են 25.68%–ով ($93.66)։ Հաջորդը կոսմետիկայի և խնամքի միջոցների արտադրությամբ զբաղվող The Estée Lauder Companies Inc.–ը (EL) է՝ 21.75% անկումով ($67.23)։ Եռյակը եզրափակում է կրիպտոբորսա և թվային ակտիվների առևտրային հարթակ Coinbase Global, Inc.–ը (COIN)՝ 18.41% անկումով ($161.14)։

ԱՄՆ-ում սպառողների վստահության ինդեքսը մարտին նվազել է մինչև մոտ 53.3՝ հասնելով 3 ամսվա նվազագույնին, ինչը զգալիորեն ցածր է փետրվարի 56.6 մակարդակից։ Միաժամանակ մեկ տարվա գնաճային սպասումները աճել են մինչև 3.8%։ Ինդեքսի անկումը պայմանավորված է Մերձավոր Արևելքում պատերազմի ֆոնին նավթի գների ավելի քան 50% աճով, բենզինի թանկացմամբ (մոտ $3.98/գալոն), ինչպես նաև ֆոնդային շուկաների անկմամբ, որոնք միասին ուժեղացնում են գնաճային մտահոգությունները և տնտեսական անորոշությունը։

Եվրոգոտու խոշոր տնտեսություններում սպառողական վստահությունը շարունակել է վատթարանալ․ Գերմանիայում ցուցանիշը հասել է 2 տարվա նվազագույնին, իսկ Ֆրանսիայում և Իտալիայում նույնպես արձանագրվել է տրամադրությունների վատթարացում։ Անկումը պայմանավորված է Մերձավոր Արևելքում պատերազմի ֆոնին վառելիքի գների աճով, ինչպես նաև սննդամթերքի հնարավոր թանկացմամբ և տնտեսական անորոշությամբ։ Միաժամանակ շուկաները սպասում են, որ ԵՄ Կենտրոնական բանկը կարող է բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը, ինչը ևս կարող է ճնշել տնտեսական ակտիվությունը։ Չնայած ներկայում տնտեսությունը դեռևս ցուցաբերում է չափավոր աճ, տնտեսագետները կանխատեսում են, որ եթե իրավիճակը չկայունանա, սպառողական վստահությունը և տնտեսական հեռանկարները կարող են էլ ավելի վատթարանալ։