Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Ոճ և դեմքեր

«Խազեր 2026». երաժշտական տոն, գեղեցիկ շոու և բոյկոտ

«Խազեր» հայկական երաժշտական երկրորդ մրցանակաբաշխությունը, որն անցկացվել է մարտի 29-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, մեկ հարկի տակ էր համախմբել երաժշտական տարբեր ժանրերում ստեղծագործող արտիստներին ու ոլորտի ներկայացուցիչներին: Մրցանակաբաշխությունն ընթացել է 18 անվանակարգերում, որոնցից յուրաքանչյուրին առաջադրվել է 3 արտիստ, խումբ կամ նախագիծ։ Այս տարվա «Խազեր»–ն ուշադրության կենտրոնում էր դեռ չսկսված՝ արտիստների մի մասի բոյկոտի պատճառով։  Այն սակայն, չի խանգարել, որ երաժշտական տոնը լինի։ 

Հայկական ազգային երաժշտական ակադեմիայի «Խազեր» մրցանակաբաշխություն՝  տարվա ամենաքննարկվող մշակութային իրադարձություններից մեկը, որի շուրջ քննարկումների, հույզերի և կրքերի պակաս չկար։

Մինչև բեմ հասնելը իրադարձությունները նախ կարմիր գորգի վրա են ծավալվում։ Դասականից մինչև էպատաժային ու համարձակ կերպարներ․ կարմիր գորգին ոճային բազմազանության պակաս չկար։

Այս տարվա «Խազեր»–ն ուշադրության կենտրոնում էր դեռ չսկսված։  Երբ հայտնի դարձան անվանակարգեր ընդգրկված արտիստների անունները, նախ երգչուհի Բրյունետը հայտարարեց, որ չի մասնակցելու մրցանակաբաշխությանը։ Նրան հետևեց Իվետա Մուկուչյանը։ Մի քանի այլ արտիստներ էլ պատճառաբանեցին՝ իրենց կարծիքը չմասնակցելու վերաբերյալ հաշվի չի առնվել։ Բոյկոտի մասին խոսելիս կազմակերպիչները կոշտ գնահատականներ չեն հնչեցնում։

Ռեժիսոր Արթուր Մանուկյան. «Նրանք բոլորը մեր ընկերներն են ու հարազատ մարդիկ։ Ունենք հրաշալի գործակցություն։ Կարծում եմ՝ այսպիսի մեծ իրադարձությունները չեն կարող անցնել առանց շոուի դրվագների։ Ես դա բնութագրում եմ որպես շոու բիզնեսի մի հատված»։

Ավետ Բարսեղյանը, որ նաև Երաժշտական ակադեմիայի անդամ է և երեկոյի հաղորդավարներից, ասում է՝ որևէ  մեկի հանդեպ չարացած չէ։

«Հայ շոու բիզնեսը, ինչպես արվեստի մյուս ճյուղերը, մի ընտանիք են, որտեղ ամեն ինչ կարող է պատահել։ Բոլորը շատ սիրված են, և վաղ թե ուշ բոլորի միացումը «Խազեր»–ին լինելու է»։

«Խազեր 2025»-ի տարվա լավագույն երգչուհի Սոնա Ռուբենյանն այս տարի առաջադրված էր երեք անվանակարգի՝ տարվա լավագույն տեսահոլովակ, տարվա երգ և կրկին տարվա լավագույն երգչուհի։

«Ես եկել եմ տոնը վայելելու, քանի որ նման իրադարձությունները շատ կարևոր են։ Մենք բոլորս մեր առօրյա թոհուբոհի մեջ կարոտում ենք այս շփմանը և պատրաստ ենք միմյանցով ուրախանալու։ Շնորհակալ եմ ակադեմիային, որ այս տոնը ստեղծել է մեզ համար»։

Վարդան Բադալյանն առաջադրված էր «Լավագույն ազգային/ժողովրդական արտիստ կամ խումբ» անվանակարգին։

«Խազեր»–ը արդեն անցած տարվանից մեծ խազեր է թողել»։

Մրցանակաբաշխությունն այս տարի առանձնանում էր տեխնիկական լուծումներով՝ խաղարկային, լուսային և LED էկրանների էֆեկտներով։ Տպավորիչ համարներից էին խաչատրյանական երաժշտությամբ բեմադրված կատարումը՝ դասական, ժողովրդական և ժամանակակից ժանրերի միաձուլմամբ, Սոնա Ռուբենյանի տրիբյուտը՝ նվիրված Վարդուհի Վարդանյանին։

Թեև հարցազրույցներում արտիստները զուսպ էին, սակայն մրցանակաբաշխության  ժամանակ իրավիճակը պարբերաբար կատակների առիթ էր դառնում։  

«18 անվանակարգերը՝ յուրաքանչյուրում երեք թեկնածու, 18 արտիստ ուրախ կգնան տուն, իսկ 36-ը հավանաբար հաջորդ տարի կհրաժարվեն մասնակցելուց»։

«Լավագույն փոփ երգչուհի» անվանակարգին առաջադրված էին Իվետա Մուկուչյանը, Բրյունետը և Սոնա Ռուբենյանը։ Երեկոյի հանդիսավարը խնդրում է այնքան բարձր ծափահարել, որ լսեն անգամ Իվետան ու Բրյունետը։

«Նրանք հրաժարական են տվել ինստագրամով»։

«Լավագույն արտիստ փոփ ժանրում» անվանակարգին առաջադրված էին Ռազմիկ Ամյանը, Սարո Թովմասյանը և Տաթև Ասատրյանը։

Իսկ ահա «Լավագույն երգ» անվանակարգին առաջադրված էին Սոնա Ռուբենյանը՝ «Ճանապարհիր ինձ տուն» երգով, Իվետա Մուկուչյանը, Արամեն և D’LITTE-ը։

Եվ մինչ կբացվեն ծրարները,  ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը «Խազեր»-ի հատուկ մրցանակն է հանձնում ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Հովհաննես Չեքիջյանին:

Չեքիջյանի անունը վաղուց անցել է ժամանակների սահմանները, իսկ ստեղծագործությունը շարունակում է ապրել հնչյուն առ հնչյուն:

«Լավագույն դասական երգիչ» անվանակարգի մրցանակը տրվեց Արսեն Սողոմոնյանին:

«Լավագույն դասական երգչուհի» ճանաչվեց Ջուլիանա Գրիգորյանը, որն օրերս Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի «Պայացներ» օպերայի առաջնախաղում հանդես եկավ Նեդդայի կերպարում:

«Լավագույն դասական նախագիծ» համարվեց «Սիմֆոնիկ Հայկո. բաց երկնքի տակ» պրոյեկտը:

 «Տարվա հայտնություն» դարձավ Սիմոնը, որն այս տարի Հայաստանը կներկայացնի «Եվրատեսիլ» երգի մրցույթում:

 «Լավագույն ազգային/ժողովրդական արտիստ կամ խումբ» ճանաչվեց Կարեն և Սևակ բենդը:

«Լավագույն արտիստ քաղաքային ֆոլկ» անվանակարգին առաջադրվել էր երեք հոգի

 «Լավագույն հեղինակ-կատարող» անվանակարգում հաղթեց Սոնա Ումրոյանը:

 «Լավագույն փոփ երգչուհի» ճանաչվեց Իվետա Մուկուչյանը: «Լավագույն փոփ երգիչ» անվանակարգում հաղթեց Արամ MP3-ն:

«Խազ» արձանիկի  հեղինակը քանդակագործ, նկարիչ Արման Նուռն է։ Մրցանակաբաշխությունը հիմնադրվել է 2024–ին և անցկացվում է ամենամյա ձևաչափով։ Անվանումը պատահականորեն չի ընտրվել․ վերցվել է հայ միջնադարյան նոտագրական համակարգի անունից, որը ժամանակին ուսումնասիրել է մեծն Կոմիտասը:

Armradio