Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Մշակույթ

«Երաժշտական Բաթումի» մշակութային ծրագիրը՝ «Արամ Խաչատրյան» համերգասրահում

Հայաստանում մեկնարկել են Վրաստանի Աջարիայի Ինքնավար Հանրապետության մշակույթի օրերը, որի շրջանակում«Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի է ունեցել «Երաժշտական Բաթումի» մշակութային ծրագիրը. ելույթ են ունեցել Աջարիայի պետական «Բաթումի» անսամբլը և Բաթումիի պետական նվագախումբը։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:

Միջոցառմանը ներկա են  են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Դանիել Դանիելյանը, Հայաստան ժամանած Աջարիայի Ինքնավար Հանրապետության մշակույթի նախարար Էլիսո Բոլքվաձենի գլխավորած պատվիրակության անդամները, Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գեորգի Շարվաշիձեն, Հայաստանում վրացական համայնքի ներկայացուցիչներ, արվեստասերներ։

Ողջունելով մշակութային ծրագրի անցկացումը՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը նշել է․ «Մշակույթն այն լեզուն է, որը մարդկանց միջև ճանապարհներ է բացում, միավորում է ժողովուրդներին՝ անկախ աշխարհագրական սահմաններից, պատմական հանգամանքներից և լեզվական տարբերություններից։ Եվ հենց այդ լեզվով են այսօր խոսում Հայաստանը և Վրաստանը՝ երկու ժողովուրդներ, որոնց դարավոր հարևանությունն ու բարեկամությունը մշտապես ուղեկցվել են մշակութային փոխադարձ հարստացմամբ»։

Ելույթներով հանդես են եկել նաև Աջարիայի Ինքնավար Հանրապետության մշակույթի նախարար Էլիսո Բոլքվաձեն, Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գեորգի Շարվաշիձեն։

«Երաժշտական Բաթումի» մշակութային նախաձեռնությանը նախորդած ճեպազրույցում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը շեշտել է, որ Հայաստան-Վրաստան միջպետական հարաբերություններում շատ կարևոր դեր է խաղում մշակույթի ոլորտի համագործակցությունը, որն ամրագրվում է նաև ամեն տարի գումարվող միջկառավարական խորհրդի նիստերի արձանագրություններում։

«Նախորդ տարի ամռանը Երևանում անցկացվեցին Վրաստանի մշակույթի օրեր։ Այս տարի աշնանը նախատեսում ենք Հայաստանի մշակույթի օրեր կազմակերպել Վրաստանում։ Օրերս Թբիլիսիում Վրաստանի գործընկերոջս հետ քննարկել ենք միջոցառումների մանրամասներն, ու կարծում եմ՝ մեզ հագեցած մշակութային օրեր են սպասվում»,-ասել է նախարարի տեղակալը։

Կարևորելով մշակութային երկխոսությունը՝ Արթուր Մարտիրոսյանը նաև նշել է, որ Թբիլիսիում գործում է Պետրոս Ադամյանի անվան հայկական դրամատիկական թատրոնը, որն արդեն նոր շենք ունի։ Նախարարի տեղակալի ընդգծմամբ՝ Հայաստանի և Աջարիայի Ինքնավար Հանրապետության միջև դինամիկ զարգացում է ապրում նաև կրթության, գիտության և երիտասարդության ոլորտների համագործակցությունը։

Վրաստանի Աջարիայի Ինքնավար Հանրապետության մշակույթի նախարար Էլիսո Բոլքվաձեն ընդգծել է, որ Հայաստանում սիրով հնչեցնում են վրացական ձայնը։

«Հայ-վրացական հարաբերությունները ոչ միայն ռազմավարական են, այլև բարեկամական ու մշակութային, որի ապացույցը մեր այստեղ գտնվելն է։ Վրաստանում մեծ հայկական համայնք կա, որն ակտիվ ներգրավված է Վրաստանի մշակութային կյանքում։ Նման միջոցառումների կազմակերպումը նպատակ ունի ամրապնդել կապերն ինչպես պաշտոնական, այնպես էլ հասարակությունների երկախոսության մակարդակով։ Հույս ունեմ, որ անցկացվող կրթական ծրագրերի շրջանակում հայ ուսանողները կկատարեն վրաց հեղինակների գործեր, իսկ Վրաստանում առավել հաճախ կհնչեն Կոմիտասի և Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները»,-նշել է Էլիսո Բոլքվաձեն։

Էլիսո Բոլքվաձեի այցի ընթացքում նախատեսված է հագեցած մշակութային և կրթական ծրագիր՝ միտված հայ-վրացական մշակութային կապերի խորացմանը, երիտասարդ տաղանդների խրախուսմանը և մասնագիտական փորձի փոխանակմանը։ Նախատեսված են այցելություններ Կոմիտասի ինստիտուտ-թանգարան, Սերգեյ Փարաջանովի թանգարան, Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա, Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոց և այլ կրթամշակութային հաստատություններ:

Աջարիայի մշակույթի օրերն անցկացվում են մարտի 25-29-ը. «Երաժշտական Բաթումի» մշակութային ծրագիրը մարտի 28-ին կանցկացվի նաև Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում։