Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Մշակույթ

Կամերային երաժշտության տանը տրվել է Հայաստանում Ֆրանկոֆոնիայի երկամսյակի մեկնարկը

Հայաստանում Ֆրանկոֆոնիայի երկամսյակի մեկնարկը տրվել է Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը՝ հնագույն երաժշտության «Տաղարան» համույթի «Ֆրանկոֆոնիկ տաղարան» խորագրով համերգով։ Այս մասին հայտնում է ԿԳՄՍՆ-ն։ 
Համերգին ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Դանիել Դանիելյանը, ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը, ՀՀ-ում Բելգիայի Թագավորության դեսպան, ՀՀ-ում ֆրանկոֆոն դեսպանների խմբի նախագահ Էրիկ դե Մույնքը, ֆրանկոֆոն երկրների դեսպաններ, պաշտոնատար այլ անձինք։
 
Ազդարարելով Հայաստանում Ֆրանկոֆոնիայի երկամսյակի մեկնարկը՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է ներկաներին և նշել․ «Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ համագործակցությունը Հայաստանի արտաքին քաղաքականության կարևոր ուղղություններից է, որն ամրագրված է նաև ՀՀ Կառավարության հնգամյա ծրագրում։ Ուրախությամբ պետք է նշեմ, որ 2027 թվականի Ֆրանկոֆոնիայի մարզամշակութային խաղերը կանցկացվեն Երևանում. Հայաստանի Հանրապետությունը կհյուրընկալի ավելի քան 50 պատվիրակության շուրջ 4000 մասնակցի»։ 
 
Այս տարվա միջոցառումները միավորվում են խորհրդանշական խորագրի շուրջ՝ «Հայաստան - Ֆրանկոֆոնիա. լեզու, մշակույթ, խաղաղություն և համերաշխություն»։ Այս ուղերձը, ըստ նախարարի, լիովին արտացոլում է այն արժեքները, որոնք միավորում են ֆրանկոֆոն համայնքը և որոնց հավատարիմ է նաև Հայաստանը։
 
ԿԳՄՍ նախարարն ընդգծել է՝ ֆրանսերենը միայն լեզու չէ․ այն նաև մշակույթների հանդիպման, երկխոսության և համերաշխության տարածք է։ 
 
«Մեր երկիրը շարունակաբար զարգացնում է կրթական, մշակութային և գիտական համագործակցությունը ֆրանկոֆոն գործընկերների հետ՝ նպաստելով ֆրանսերենի տարածմանը, երիտասարդության կրթությանը, մշակութային փոխանակումների ընդլայնմանը և գիտության ոլորտում համատեղ նախաձեռնությունների իրականացմանը»,- ելույթում ընդգծել է նախարարը։
 
Նա փաստել է՝ այս տարի  ընդլայնվել է ֆրանկոֆոն միջոցառումների և՛ ծավալը, և՛ աշխարհագրությունը․ կազմակերպվում են աննախադեպ մեծ քանակի՝ ավելի քան 1150 միջոցառումներ Երևանում և բոլոր մարզերում:  Երկամսյակը հագեցած է լինելու բազմաբնույթ նախաձեռնություններով՝ համերգներով, ցուցահանդեսներով, կինոդիտումներով, գիտաժողովներով և կրթական ծրագրերով, որոնք կնպաստեն ֆրանկոֆոն մշակույթի ավելի լայն ճանաչմանը Հայաստանում և նոր կապերի ստեղծմանը։
 
Ժաննա Անդրեասյանը հատկանշական է համարել, որ միջոցառումների մեկնարկը նշվում է երաժշտությամբ․ «Այսօրվա համերգը՝ «Ֆրանկոֆոնիկ տաղարան» համերգային ծրագիրը, ներկայացվում է հնագույն երաժշտության «Տաղարան» համույթի կատարմամբ։ Երաժշտությունը, ինչպես և լեզուն, ունի մարդկանց միավորելու բացառիկ ուժ։ Այն համամարդկային լեզվով միավորում է մարդկանց և ստեղծում մշակութային երկխոսության յուրահատուկ միջավայր։ Վստահ եմ, որ այս երկամսյակը կդառնա նոր գաղափարների, ստեղծարար համագործակցության և բարեկամության ամրապնդման հարթակ։ Թող այն ևս մեկ անգամ ընդգծի, որ լեզուն, մշակույթը և արվեստը կարող են դառնալ խաղաղության և համերաշխության ամուր հիմք»,- եզրափակել է խոսքը նախարարը՝ շնորհակալություն հայտնելով բոլոր կազմակերպիչներին, գործընկեր կառույցներին և արվեստագետներին կարևոր նախաձեռնության իրականացման համար։
 
Ելույթներով հանդես են եկել նաև ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը և ՀՀ-ում Բելգիայի Թագավորության դեսպան, ՀՀ-ում ֆրանկոֆոն դեսպանների խմբի նախագահ Էրիկ դե Մույնքը։