Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Հարեվաններ

Հայ-վրացական երիտասարդական ճամբարին մասնակցում են ԿԳՄՍ նախարարի տեղակալն ու մի խումբ հայ երիտասարդներ

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 22-28-ը Վրաստանի Հանրապետության Կախեթի շրջանի Թելավի քաղաքում մասնակցում է հայ-վրացական երիտասարդական ճամբարին։ Հայաստանից ճամբարին մասնակցում են ներկայացուցիչներ ակտիվ երիտասարդական շրջանակներից, ՀՀ բուհերի ուսանողներ, ինչպես նաև ԿԳՄՍ նախարարության ստեղծած և ՀՀ մարզերում գործող երիտասարդական կենտրոններ հաճախող 30 ակտիվ երիտասարդներ: Բացման միջոցառմանը ներկա է եղել նաև Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի տեղակալ Զվիադ Գաբիսոնիան:

Ճամբարի շրջանակում տեղի է ունեցել Հայաստանի և Վրաստանի երիտասարդների մասնակցությամբ երիտասարդական համաժողով, որի բացմանը ողջույնի խոսքով հանդես է եկել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Նա կարևորել է նմանօրինակ նախաձեռնությունների անցկացումը՝ նշելով, որ այն հարթակ է երկու երկրների համագործակցության խորացման, ինչպես նաև երիտասարդների միջև ուղիղ շփումների, փորձի փոխանակման և փոխըմբռնման ամրապնդման համար։ Կարևորելով Հայաստան-Վրաստան պատմական բարեկամական կապերը՝ նա ընդգծել է անկախությունից հետո երկկողմ շփումների զարգացումն ու համագործակցության խորացումը՝ բազմակողմ ծրագրերի կյանքի կոչմամբ:

«Մենք կարևորում ենք միջազգային համագործակցության ընդլայնումն ու խորացումը՝ որպես երիտասարդական քաղաքականության արդյունավետ իրականացման կարևոր բաղադրիչ։ Այս առումով առանձնահատուկ տեղ է զբաղեցնում համագործակցությունը մեր բարեկամ և հարևան Վրաստանի հետ։ Վերջին տարիներին մեր երկրների միջև երիտասարդական համագործակցության կայուն և դինամիկ զարգացում է արձանագրվել։ Մասնավորապես՝ ձևավորվել է արդյունավետ համագործակցության ավանդույթ՝ կազմակերպելու Հայաստանի և Վրաստանի երիտասարդների մասնակցությամբ երիտասարդական միջոցառումներ։ Դրանք կարևոր հարթակ են փորձի փոխանակման, նոր գաղափարների ձևավորման, միջանձնային կապերի և մեր ժողովուրդների միջև փոխվստահությունն ամրապնդելու առումով, որոնք նպաստում են նաև տարածաշրջանային համագործակցության խորացմանը»,- ասել է Արթուր Մարտիրոսյանը։

Հայաստան-Վրաստան համագործակցության շրջանակում նա կարևորել է կրթական տարբեր մակարդակներում փոխգործակցությունը՝ անդրադառնալով Թբիլիսիի պետական համալսարանում գործող հայագիտական կենտրոնի գործունեությանը, Հայաստանի և Վրաստանի բուհերում փոխադարձաբար հատկացվող կրթաթոշակային տեղերին: Արթուր Մարտիրոսյանը ներկայացրել է ՀՀ հանրակրթական դպրոցներում ներդրված տարածաշրջանային լեզուների ուսուցման ծրագիրը, որում ներառված է նաև վրացերենի ուսուցումը: Նա շեշտել է նաև Վրաստանի հայկական դպրոցներում հայերենի արդյունավետ ուսուցման կարևորությունը:

Եզրափակելով խոսքը՝ Մարտիրոսյանը դիմել է երիտասարդներին՝ ընդգծելով, որ նրանց ակտիվ մասնակցությունը, գաղափարներն ու նախաձեռնությունները կարևոր դեր ունեն հասարակությունների ապագայի կերտման գործում. «Համոզված եմ, որ այս ֆորումը կդառնա արդյունավետ երկխոսության և նոր համագործակցությունների սկիզբ: Ուրախ եմ, որ նման նախաձեռնություններն ունեն շարունակական բնույթ և դարձել են ամենամյա; Վստահ եմ, որ դրանք կընդլայնվեն՝ ընդգրկելով նոր թեմատիկ ուղղություններ և համագործակցության նոր ձևաչափեր»:

Նա Վրաստանի երիտասարդներին հրավիրել է 2027 թ. երիտասարդական մայրաքաղաք Ստեփանավան, որտեղ անցկացվելու է հաջորդ համատեղ երիտասարդական ֆորումը:

Ողջույնի խոսքով հանդես է եկել նաև Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի տեղակալ Զվիադ Գաբիսոնիան։ Նա առանձնակի կարևորել է հայ և վրացի երիտասարդների փոխադարձ շփումները՝ հույս հայտնելով, որ մասնակիցների համար ճամբարը կլինի ոչ միայն հաճելի, այլև արդյունավետ ժամանց:

Հանդիպման շրջանակում գործընկեր նախարարի տեղակալները պատասխանել են համաժողովին մասնակցող երիտասարդների հարցերին:

Հաջորդիվ տեղի են ունեցել քննարկումներ, որոնց մասնակցել է ԿԳՄՍ նախարարության երիտասարդական հարցերի վարչության պետի տեղակալ Արմենուհի Պետրոսյանը: Նա ներկայացրել է ՀՀ երիտասարդական քաղաքականության զարգացումները, Հայաստանի փորձը երիտասարդության ոլորտում, անդրադարձել 2025 թվականին ոլորտային օրենքի ընդունումից հետո Հայաստանի երիտասարդական քաղաքականության հիմնական ուղղություններին։ «Հայաստանում երիտասարդությունը դիտարկվում է որպես երկրի զարգացման ռազմավարական ռեսուրս։ Պետական քաղաքականության առանցքում են երիտասարդների ներուժի բացահայտումը, նրանց մասնակցության խթանումը և ինքնաիրացման հնարավորությունների ստեղծումը։ Վերջին տարիներին երիտասարդական քաղաքականությունն աստիճանաբար անցում է կատարել ծրագրային մոտեցումից դեպի ավելի համակարգային և ինստիտուցիոնալ զարգացման փուլ։ 2025 թվականը կարելի է վստահորեն համարել բեկումային Հայաստանի երիտասարդական քաղաքականության համար»,- նշել է նախարարության ներկայացուցիչը և անդրադարձել արդեն ընդունված «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի սահմանած հիմնական սկզբունքներին, նպատակներին և դերակատարների շրջանակին։

Քննարկման ընթացքում ընդգծվել է՝ Հայաստանում մեծ ուշադրություն է դարձվում երիտասարդական աշխատանքին՝ որպես երիտասարդների հետ ոչ ֆորմալ կրթության և զարգացման կարևոր գործիք։

«Հայաստանի պետական քաղաքականության կարևոր ուղղություններից է երիտասարդական միջավայրերի ձևավորումը։ Խոսքը վերաբերում է այնպիսի անվտանգ և զարգացնող տարածքների ստեղծմանը, որտեղ երիտասարդները կարող են սովորել նոր հմտություններ, իրականացնել նախաձեռնություններ, շփվել և համագործակցել։ Հայաստանի երիտասարդական քաղաքականության կարևոր ուղղություններից է նաև միջազգային համագործակցության զարգացումը։ Այս համատեքստում առանձնահատուկ կարևորություն ունի համագործակցությունը Վրաստանի հետ»,- ասել է Արմենուհի Պետրոսյանը:

Հայ-վրացական երիտասարդական ճամբարի նպատակն է խթանել Հայաստանի և Վրաստանի երիտասարդների համագործակցությունը, ամրապնդել բարեկամական հարաբերությունները և հիմք ստեղծել ապագա համատեղ ծրագրերի համար: Ճամբարի շրջանակում երիտասարդները կձևավորեն միջմշակութային կապեր, կներկայացնեն իրենց մշակութային առանձնահատկությունները, կծանոթանան երկու երկրների պատմությանը և մշակույթին, ինչպես նաև կմասնակցեն սպորտային, ինտելեկտուալ և ժամանցային մի շարք միջոցառումների։

Վրաստան կատարած այցի շրջանակում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը հանդիպում է ունեցել Վրաստանի մշակույթի նախարար Գեորգի Միրցխուլավայի հետ, որի ընթացքում քննարկվել են առաջիկայում Հայաստանում կազմակերպվելիք Աջարիայի մշակույթի օրեր, ինչպես նաև ամռանը Վրաստանում անցկացվելիք Հայաստանի մշակույթի օրեր միջոցառումների նախապատրասական աշխատանքներին վերաբերող հարցեր:

Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Զվիադ Գաբիսոնիայի հետ երկկողմ աշխատանքային հանդիպման ժամանակ քննարկվել են կրթության, գիտության և երիտասարդության ոլորտներում համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր: