ԱՄՆ-ը մտադիր է Իրանի հետ բանակցություններն ավարտել մինչեւ ապրիլի 9-ը
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը եւ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Իրանի հետ խաղաղ համաձայնագրի պայմաններն են քննարկել հեռախոսազրույցի ընթացքում, X սոցիալական ցանցում հայտնել է Axios-ի լրագրող Բարաք Ռավիդը՝ հղում անելով անանուն աղբյուրի։ Ավելի ուշ տեսաուղերձում Իսրայելի վարչապետը նշել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության հետ բանակցությունները քննարկել է նաեւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Վերջինս առաջարկել է «օգտագործել» Իրանի դեմ իրականացված ռազմական գործողության արդյունքները՝ հրադադարի հասնելու համար։
Իր հերթին CBS News-ը, վկայակոչելով Իրանի ԱԳՆ ներկայացուցչին, հայտնում է, որ Թեհրանն ԱՄՆ-ից ստացել է հաղորդագրություններ, որոնք կարող են բանակցությունների հիմք դառնալ։ «Մենք միջնորդների միջոցով ստացել ենք ԱՄՆ-ի դիտարկումները եւ դրանք ուսումնասիրում ենք»,- ասել է պաշտոնյան։
ԱՄՆ-ը մտադիր է Իրանի հետ բանակցություններն ավարտել մինչեւ ապրիլի 9-ը։ Սա էլ հաղորդում է Ynet-ը՝ հղում անելով իր աղբյուրին։ Ամերիկյան կողմն այդ օրը բնութագրել է որպես «պատերազմի ավարտի օր», նշել է զրուցակիցը՝ հավելելով, որ մինչ այդ մնում է 21 օր, որը կօգտագործվի «պատերազմի եւ բանակցությունների» համար։
Աղբյուրը պնդում է, որ ժամկետի ընտրությունը կապված է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Իսրայելի Անկախության օրվա (ապրիլի 21–22) տոնակատարությանը մասնակցելու ծրագրերի հետ։ Այնտեղ Թրամփը պետք է ստանա երկրի բարձրագույն պետական պարգեւը։
Ու այս ֆոնին The New York Times-ն է գրում, որ Պենտագոնը շարունակում է քննարկել Մերձավոր Արեւելք օդադեսանտային ուժեր ուղարկելու հարցը։ Խոսքը մոտ 3 հազար զինծառայողի մասին է։ CBS News-ը հայտնում է, որ արդեն տարածաշրջան են ուղարկվում 2,5 հազար ծովային հետեւակայիններ։ Այս ուժերը կարող են օգտագործվել Խարկ կղզին գրավելու համար, որի միջոցով Իրանն արտահանում է իր նավթի մոտ 90 տոկոսը։


















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում