Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Մշակույթ

Ամփոփվել է Առողջ սննդի շաբաթը՝ նվիրված Դպրոցական սննդի միջազգային օրվան

Վանաձորի Ղևոնդ Ալիշանի անվան թիվ 27 հիմնական դպրոցում ամփոփվել է Առողջ սննդի շաբաթը, որը կազմակերպվել էր Դպրոցական սննդի միջազգային օրվա միջոցառումների շրջանակում, հայտնում են ԿԳՄՍՆ-ից։ «Առողջության քաղաք» խորագրով ինտերակտիվ միջոցառմանը մասնակցել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, Լոռու մարզպետի տեղակալ Արսեն Ղարիբյանը, ՄԱԿ ՊՀԾ հայաստանյան գրասենյակի տնօրեն Լեյլա Մելիուն, ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբը, ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը, «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկի տնօրեն Սաթենիկ Մկրտչյանը, ծրագրում ընդգրկված դպրոցների ներկայացուցիչներ։

Միջոցառման շրջանակում կազմակերպվել է նաև դպրոցական սննդի համտես, որի ընթացքում հյուրերը ծանոթացել են դպրոցական սննդի բաղադրատոմսերին, ինչպես նաև երեխաների հետ ճաշակել դպրոցական ճաշացանկով պատրաստված ուտեստներ։

Անցկացվել է նաև «Դպրոցական սնունդ. կարևորությունը առողջ սերնդի և դիմակայուն հասարակության համար» խորագրով պանելային քննարկում, որի ընթացքում ելույթով հանդես է եկել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը։

Նախարարի տեղակալը հույս է հայտնել, որ Առողջ շաբաթվա ընթացքում երեխաները սովորել են ճիշտ և առողջ սննդակարգի կարևորությունը․ «Մեր երկրում իրականացվող «Դպրոցական սնունդ» ծրագիրը համարվում է օրինակելի, քանի որ ունի գյուղատնտեսական բաղադրիչ, որով տարբերվում է բազմաթիվ այլ երկրներում իրականացվող ծրագրերից: Այս բաղադրիչի շրջանակում հնարավորություն ունենք դպրոցներում նոր ենթակառուցվածքներ ստեղծել՝ հիմնելով ջերմատներ, ինտենսիվ այգիներ, տաք սննդի խոհանոցային ենթակառուցվածքներ, որոնք նաև ուսումնական միջավայրեր են հանդիսանում։ Այս ենթակառուցվածքները կարևոր են նաև գյուղատնտեսությունն ուսումնասիրելու, երեխաների մոտ առողջ սնվելու գիտելիքներ, կարողություններ, հմտություններ ձևավորելու, ինչպես նաև մասնագիտական կողմնորոշման տեսակետից»:

Արաքսիա Սվաջյանի խոսքով՝ հաջորդ փուլում դպրոցական սննդի ծրագրում կընդգրկվեն նաև Երևանի դպրոցականները։ Նախարարի տեղակալն անդրադարձել է նաև ծրագրի շրջանակում ավելի մեծ տարիքի երեխաների սննդի կազմակերպման հնարավորությանը։

«Երկու դպրոցում որոշել ենք փորձնական ներդնել «Դպրոցական սնունդ» ծրագիրը միջին դպրոցի երեխաների համար: Փորձարկման արդյունքների ամփոփելուց հետո կկայացվի վերջնական որոշում։ Հուսով եմ՝ ծրագիրը բոլոր երեխաների ցանկություններին համահունչ է իրականացվում»,- ասել է Արաքսիա Սվաջյանը։

ՄԱԿ ՊՀԾ հայաստանյան գրասենյակի տնօրեն Լեյլա Մելիուն նշել է․ «Դպրոցական սննդի միջազգային օրվա տոնակատարությունը «Առողջության քաղաք» միջոցառմամբ եզրափակելով՝ ականատես ենք դառնում ոչ միայն աշակերտների ստեղծագործական մտքին, այլև ողջ դպրոցական համայնքի նվիրվածությանն առողջ ապագայի կերտման գործում։ Երեխաների մոտ առողջ, բազմազան սնվելու սովորությունների ձևավորումն ամուր հիմք է վաղվա ավելի ուժեղ ու առողջ սերնդի համար»։

ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբն ուրախությամբ փաստել է՝ Հայաստանում 100 հազարից ավելի դպրոցականներ հնարավորություն ունեն օգտվելու «Դպրոցական սնունդ» ծրագրից։ Նրա խոսքով՝ Դպրոցական սննդի միջազգային օրվա խորհուրդն է՝ երեխաներին սովորեցնել հոգ տանել մոլորակի, իրենց առողջության և ապագայի մասին։

«Ծրագրի եզակիությունը նրա փոխակերպող բնույթի մեջ է. այն դուրս է գալիս զուտ սնուցման շրջանակից՝ մտնելով գյուղատնտեսության, շրջանաձև տնտեսության և կրթության ոլորտներ»,- նշել է «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկի տնօրեն Սաթենիկ Մկրտչյանը։

ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը շնորհավորել է միջոցառման մասնակիցներին Դպրոցական սննդի միջազգային օրվա կապակցությամբ՝ նշելով, որ Ռուսաստանը տարիներ շարունակ ներդրում է կատարում Հայաստանում կայուն դպրոցական սննդի համակարգի ստեղծման և զարգացման նպատակով։

Առողջ շաբաթվա եզրափակիչ ծրագիրը ներառել է նաև թիմային խաղ՝ նվիրված հավասարակշռված սննդին, անցկացվել են «Առողջ ափսե» ձևավորելու ստեղծագործական մրցույթ, ինչպես նաև առողջ նախուտեստների պատրաստման գործնական վարպետության դաս, որին երեխաները մասնակցել են ծնողների հետ միասին։ Տոնակատարությունն ամփոփվել է «Առողջության գունավոր ալիք» ֆլեշմոբով։ Երեխաները նաև մրցանակներ են ստացել մասնակցության համար։

Առողջ սննդի շաբաթվա ընթացքում դպրոցներում անցկացվել են թեմատիկ դասաժամեր, ինտերակտիվ խաղեր և գործնական պարապմունքներ՝ նվիրված առողջ սննդակարգին։

ՀՀ-ում «Դպրոցական սնունդ» ծրագիրը մեկնարկել է 2001 թվականին մարզերի տարրական դասարանի աշակերտների համար: 2023 թվականի հունվարին մարզերում «Դպրոցական սնունդ» ծրագրի իրականացումը Պարենի համաշխարհային ծրագրից ամբողջությամբ հանձնվել է ՀՀ կառավարությանը: Ներկայում ծրագրի շրջանակում ՀՀ 10 մարզերի ավելի քան 102,000 դպրոցական ստանում է ամենօրյա առողջ սնունդ: 2026 թվականին ծրագիրը կընդլայնվի՝ ընդգրկելով նաև Երևանի տարրական դասարանների երեխաների սննդի ապահովումը, ինչի արդյունքում 47,000-ով կավելանան ծրագրի շահառուները