Մոսկվայի բնակիչին «սպանել է» վիրտուալ իրակության ակնոցը
Մոսկվայում տղամարդը մահացել է վիրտուալ իրականության ակնոցի պատճառով: Ինչպես հաղորդում է «ՌԲԿ»-ն, բժիշկները Մոսկվայի բնակարաններից մեկում հայտնաբերել են տղամարդու մարմինը՝ գլխի հատվածում ստացված վնասվածքով: Քննչական կոմիտեում մահվան հնարավոր պատճառ են համարել անփույթ վարմունքը վիրտուալ իրականության ակնոցի հետ:
«Ըստ նախնական տվյալների` տղամարդը բնակարանում շրջել է վիրտուալ իրականության ակնոցով եւ ընկել է ապակե սեղանի վրա, ինչի հետեւանքով վնասվածք է ստացել եւ տեղում մահացել»,- նշել են քննչական կոմիտեում: Դեպքի առթիվ նախաքննական ստուգում է սկսվել:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Նեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում է