Թեոդոսիայում փլուզվել է Սուրբ Միքայել եւ Գաբրիել հրեշտակապետներ հայկական եկեղեցին
Թեոդոսիայում փլուզվել է Սուրբ Միքայել եւ Գաբրիել հրեշտակապետների եկեղեցու մի հատվածը, հունվարին փլուզվել էր զանգակատունը։ Ղրիմի ինֆորմացիոն գործակալությունը հայտնում է, որ Ռուսաստանի Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել։
Փետրվարին Ղրիմի վարչակազմի ղեկավար Վլադիմիր Կիմը հայտնել էր, որ քննարկվել են տաճարի պահպանման առաջնահերթ միջոցառումները։ Նախատեսվում էր եկեղեցի մասնագետներ ուղարկել՝ հետազոտություն իրականացնելու եւ դրա վիճակի վերաբերյալ տեխնիկական եզրակացություն կազմելու համար։ Վերջին անգամ այն վերականգնվել է 1968 թվականին։
1408 թվականին կառուցված եկեղեցին ներառված է ինչպես Ուկրաինայի, այնպես էլ Ռուսաստանի մշակութային ժառանգության հուշարձանների ցանկերում։
Մարտի 7-ին տեղական ԶԼՄ-ները հաղորդել էին, որ Ռուսաստանի Քննչական կոմիտեն քրեական գործ հարուցել է մշակութային ժառանգության օբյեկտի ոչ պատշաճ պահպանման հոդվածով։ Ըստ քննության՝ հակառակ պատերի ճաքերին եւ զանգակատան փլուզմանը, վերականգնման աշխատանքների կազմակերպման ուղղությամբ որեւէ քայլ չի ձեռնարկվել։
Սուրբ Միքայել եւ Գաբրիել հրեշտակապետների եկեղեցում է 1848 թվականին Հովհաննես Այվազովսկին պսակադրվել առաջին կնոջ Յուլիա Գրեւսի հետ։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է