Մոսկվան ապակայունացնում է Եվրոպան
Քանի դեռ Մոսկվան չի հրաժարվում Եվրոպայում իրավիճակը ապակայունացնելուց, Ռուսաստանի հետ Բրիտանիայի հարաբերությունները չեն կարող ընթանալ նորմալ հունով։ Այս մասին հայտարարել է Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Բորիս Ջոնսոնը դեկտեմբերի 22-ին՝ Մոսկվա այցի նախօրեին, հաղորդում է Reuters-ը։
«Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները չեն կարող ընթանալ նորմալ հունով, քանի դեռ Ռուսաստանը փորձում է ապակայունացնել դրությունը եվրոպական պետություններում, այդ թվում՝ Ուկրաինայում»,-ասել է Ջոնսոնը իր կաբինետի հրապարակած հայտարարությունում՝ Ռուսաստանի գործընկեր Սերգեյ Լավրովի հետ բանակցություններից առաջ: Այնուամենայնիվ, միջազգային անվտանգության համար կարեւոր է, որ մենք երկխոսության մեջ լինենք, քանի որ իրար չհասկանալու կամ թյուրիմացությունների հետեւանքները լուրջ են: Իմ այցը Ռուսաստան տեղի է ունենում կրիտիկական պահի, քանի որ մեզ անհրաժեշտ է միասին աշխատել, որպեսզի լուծենք ամենաէական գլոբալ խնդիրները »:
Նրա խոսքով՝ նա մտադիր է Մոսկվայում քննարկել Իրանի միջուկային ծրագրի պահպանման շուրջ համատեղ աշխատանքը, Հյուսիսային Կորեայից եկող սպառնալիքները եւ հաջորդ տարի Ռուսաստանում անցկացվելիք ֆուտբոլի առաջնությունը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Նեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում է