Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Մշակույթ

Երևանում կբացվի ՍԵՄ սփյուռքահայ մշակույթի կենտրոն

ԿԳՄՍ նախարարության և «ՍԵՄ սփյուռքահայ մշակույթի կենտրոն» հիմնադրամի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր: Փաստաթուղթը ստորագրել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ու հիմնադրամի համահիմնադիրներ Գրիգոր Պըլտյանը և Մովսես Տեր-Գևորգյանը։ Միջոցառմանը ներկա է եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը:

Հուշագրի նպատակն է կողմերի միջև համագործակցության միջոցով նպաստել սփյուռքի հայկական մշակութային ժառանգության հավաքագրմանը և պահպանմանը, իրականացնել մշակութային նորարար ծրագրեր, խթանել մշակութային ստեղծագործությունը, համագործակցությունը և փորձի փոխանակումը։

Հուշագրի շրջանակում կողմերը պատրաստակամություն են հայտնել ստեղծել մշակութային ժամանակակից կենտրոն, որտեղ կպահպանվի հիմնադրամին նվիրաբերվող արժեքավոր ժառանգությունը՝ արվեստի գործեր, արխիվներ, գրական և մտավոր արտադրություն։ Արդի և նորարար ձեւաչափով այս կենտրոնում նախատեսվում է իրականացնել ժամանակակից և միջազգային չափանիշներին համապատասխան մշակութային և բազմագիտակարգային ծրագրեր և նախաձեռնություններ՝ նպաստելով մշակութային կյանքի զարգացմանը, հայկական մշակույթի արդիականացմանը։

Կարևորելով նմանօրինակ կենտրոն հիմնելու նախաձեռնությունը՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդգծել է սփյուռքում ձևավորված մշակութային ժառանգության պահպանման և հանրահռչակման անհրաժեշտությունը։ «Կարևոր է ունենալ մի կենտրոն, որտեղ հնարավոր կլինի հավաքել այդ ժառանգությունը և այն հասանելի դարձնել հանրությանը։ Մշակութային ժառանգության հավաքագրումն ու պահպանումը բացում են նաև հետազոտությունների և նոր ուսումնասիրությունների մեծ դաշտ»,- նշել է նախարարը և հավելել, որ Հայաստանի Հանրապետությունը կարող է տեր կանգնել այդ արժեքներին՝ համագործակցելով նախաձեռնության հեղինակների հետ։

«Խոսքն այն ժառանգության մասին է, որը ստեղծվել է Հայաստանի Հանրապետությունից դուրս, սակայն Հայաստանը կարող է դառնալ այն հանգրվանը, որտեղ հայկական ժառանգությունը կպահպանվի, կարժևորվի և հասանելի դառնա հանրությանը»,– ընդգծել է Ժաննա Անդրեասյանը։ Նախարարը շնորհակալություն է հայտնել նախաձեռնության հեղինակներին՝ նշելով, որ վերջին տարիներին ՀՀ կառավարությունը հետևողական քայլեր է իրականացնում՝ մշակութային արժեքները Հայաստան վերադարձնելու և պահպանելու ուղղությամբ։

«Կառավարությունը լրացուցիչ միջոցներ է հատկացնում, որպեսզի միջազգային տարբեր աճուրդներից ձեռք բերվեն և Հայաստան վերադարձվեն մեր մշակութային արժեքները, որոնք հանգամանքների բերումով Հայաստանում չեն գտնվում։ Պետական միջոցներով ձեռք են բերվում ձեռագրեր, կտավներ և մշակութային այլ արժեքներ՝ դրանք վերադարձնելով Հայաստան։ Այս իմաստով ձեր նախաձեռնությունը լիովին համահունչ է պետական ռազմավարությանը»,– ընդգծել է նախարարը՝ դիմելով ՍԵՄ սփյուռքահայ մշակույթի կենտրոնի հիմնադիրներին։

Հիմնադրամի համահիմնադիր Մովսես Տեր-Գևորգյանն ընդգծել է, որ իրենց նպատակը սփյուռքի մշակութային և մտածողական ժառանգության պահպանումն ու կենսունակությունն է, ինչպես նաև փոխանցումը նոր սերնդին։ Նրա խոսքով՝ կենտրոնի նպատակն է հայտնաբերել սփյուռքն իր բազմամշակույթ և բազմաձայն ինքնությամբ, պասհպանել և զարգացնել արդի ժառանգությունը, հայթայթել ստեղծագործական գործիքներ նոր սերնդի համար՝ ժամանակակից հայալեզու մտավորական-իմացական դաշտ ձեւավորելու նպատակով։
Գրիգոր Պըլտյանի ընդգծմամբ՝ ՍԵՄ-ի նպատակն է ժառանգությունը աշխատեցնել որպես այժմեականության և ներկայի գործոն, խթանել ու պահպանել ստեղծագործական միքտը. «ՍԵՄ-ը թանգարան չէ, այն իմացակարգերի հանդիպման, մտածումի, անհատական փորձառությունների և մանավանդ ստեղծումի վայր է»։

Հուշագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից և գործում է երեք տարի ժամկետով։