Ինչո՞ւ չունենք կանաչ Երևան
Օրեր առաջ հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը անդրադարձել է ծառահատումների վերաբերյալ հնչող դժգոհություններին։ Նրա խոսքով՝ քաղաքապետարանը ծառահատումներ չի իրականացնում, այլ իրականացնում է ծառերի փոխարինում, իսկ փոխարինվող ծառերը հիմնականում հիվանդ են և այլևս չեն կատարում իրենց գործառույթները։
Չնայած քաղաքապետարանի կողմից ներկայացրած հիմնավորումներին, թե իրենք ունեն ոլորտի լավագույն մասնագետներին և իրենց աշխատանքը պատշաճ կերպով են կատարում, ոչ բոլորն են կիսում այդ տեսակետը։
Top-News.am-ի զրուցակից Մուշեղ Մելքոնյանը, որը ներկայացնում է «Տոհմածառ» հասարակական կազմակերպությունը, կարծում է, որ խնդրով մտահոգված մասնագետների և քաղաքացիների հետ հաղորդակցությունը քաղաքապետարանի կողմից այնքան էլ լավ չի արվում։
Մեր զրուցակիցը որպես մտահոգ քաղաքացի բավականին ուսումնասիրել է Երևանի շրջակա միջավայրի խնդիրները սկսած դեռ 2023թ-ից, նաև շատ է զրուցել ոլորտային մասնագետների հետ։ Նա եկել է համոզման, որ Երևանում ծառերի առողջության խնդիրը գալիս է նախկինում արված ոչ ճիշտ՝ խորը էտի պատճառով, ինչի հետևանքով ծառը ժամանակից շուտ կորցրել է իր ֆունկցիոնալությունը։
Մուշեղ Մելքոնյանի համոզմամբ խնդրի լուծումը բոլոր շահագրգիռ և մտահոգված կառույցների և անհատների համատեղ քննարկումն է, որի միջոցով հնարավոր կլինի ավելի արդյունավետ գտնել խնդիրները և դրանց լուծման ճանապարհները։ «Եթե քաղաքապաետարանն իսկապես ցանկություն ունի, որ լավ բան անի քաղաքի համար՝ ճիշտ կլինի որ իր շուրջը հավաքի բոլոր ՀԿ-ներին ու ասի, որ էսպիսի խնդիր ունենք, պետք է ծառերը փոխենք»-, նշում է նա։
Նրա խոսքով, քաղաքի հատակագիծը սկզբնականում նախատեսված է եղել այնպես, որ ամբողջ Երևանը լինի անտառի մեջ։ Այս մոտեցման նպատակն էր, որ անտառները ֆիլտրեն բոլոր արտաքին վնասակար ազդեցությունները, որոնք կարող էին հասնել քաղաքին, և այդ համակարգը ծառայի որպես էկոլոգիական պաշտպանություն: Սակայն տարիների ընթացքում անտառային տարածքները կտրվել են մեկը մյուսից։ Առաջացած խզումը լրջորեն ազդել է քաղաքային էկոհամակարգի վրա. նվազել է կենսաբազմազանությունը, ինչն անդրադառնում է թռչունների, միջատների և սննդային շղթայի վրա։ «Վերականգնելու համար անհրաժեշտ է անտառային տարածքներում հստակ ուսումնասիրություններ կատարել՝ միջազգային փորձը հաշվի առնելով և հարմարեցնելով մեր քաղաքի պայմաններին, այնուհետև աստիճանաբար ինտեգրել այդ էկոհամակարգը քաղաքի մյուս տարածքներում»,- նշում է Մելքոնյանը։
Նրա գնահատմամբ, ծառերի ընտրության հարցում նույնպես կան խնդիրներ. «Ընտրված ծառերը հաճախ ավելի շատ խնամք են պահանջում, քան կարելի է ապահովել, և շատերի կլիմայական հարմարվողականությունը կասկածելի է»,- հավելում է Մելքոնյանը։ Նա համոզված է, որ այս մոտեցումն աշխատելու դեպքում քաղաքի կանաչապատման քաղաքականությունը կլինի ավելի կայուն և արդյունավետ, իսկ ծառերը ոչ միայն դեկորացիոն նպատակներին կծառայեն , այլև էկոլոգիական։
Top-News.am


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է