Էրդողանը Արաբական էմիրությունների ԱԳ նախարարին անդաստիարակ է անվանել
Թուրքիայի նախագահը շարունակում է վիրավորել Արաբական միացյալ էմիրությունների ԱԳ նախարար Աբդուլլահ բին Զայեդին։
ԱՄԷ արտաքին գործերի Գ նախարար Աբդուլլահ բին Զայեդը Twitter–ում գրություն էր թողել. «1916 թվականին թուրք Ֆահրի փաշան Մեդինե է մտել, թալանել ժողովրդի ունեցվածքը, առեւանգել շատերին ու Մեդինեից բազմաթիվ ձեռագրեր գողացել։ Այդ գողության մասին գիտե՞իք։ Ահա, սա է Էրդողանի պապերի ու մուսուլման արաբների հարաբերությունները»։
Թուրքիայի նախագահը մեկ օր առաջ ԱՄԷ ԱԳ նախարարին խղճուկ էր անվանել, իսկ այսօր մի միջոցառման ժամանակ արդեն անդաստիարակ է ասել։ Էրդողանը պնդել է, թե Ֆահրի փաշան ոչ թե Մեդինայից սրբությունները գողացել է, այլ դրանք պաշտպանելու համար տարել է Ստամբուլ։
Նշենք, որ ԱՄԷ Արտաքին գործերի նախարարի կողմից գող անվանված Ֆահրի փաշան հայտնի է նաեւ հայկական կոտորածներին ակտիվ մասնակցությամբ։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Նեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում է