Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Մշակույթ

Վահագն Պապյանը նշանակվել է Հայաստանի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր

Հայ անվանի դիրիժոր և դաշնակահար Վահագն Պապյանը նշանակվել է Հայաստանի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր։

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի է ունեցել մամուլի ասուլիս, որի շրջանակում ներկայացվել են նվագախմբի առաջիկա ծրագրերը, ստեղծագործական նոր ուղղությունները և համագործակցության հեռանկարները։

Ասուլիսի բանախոսներն էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Կամերային երաժշտության ազգային կենտրոնի տնօրեն Գարեգին Սարգսյանը, Հայաստանի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահագն Պապյանը, Հայաստանի պետական կամերային նվագախմբի մասնաճյուղի ղեկավար Ֆելիքս Բաբուրյանը։

Ասուլիսի մեկնարկին նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը նախ շնորհավորել է Վահագն Պապյանին, ԿԵԱԿ-ի անձնակազմին, Հայաստանի պետական կամերային նվագախմբին նոր նշանակման կապակցությամբ։

Նրա ընդգծմամբ՝ մեր երկրի մշակութային կյանքում մեծ իրադարձություն է տեղի ունենում. Հայաստանի լավագույն նվագախմբերից մեկը՝ Պետական կամերային նվագախումբը, տարիների դադարից հետո վերջապես ունի մշտական դիրիժոր և գեղարվեստական ղեկավար:

«Շնորհակալ ենք պարոն Պապյանին այս բարձր պատասխանատվությունը ստանձնելու համար. առջևում շատ աշխատանքներ և մեծ ակնկալիքներ կան: Դաշնակահար, դիրիժոր Վահագն Պապյանը մեր լավագույն երաժիշտներից է, որը երկար տարիներ հանդես է եկել աշխարհի տարբեր բեմերում և բազմաթիվ ծրագրեր իրականացրել Հայաստանում: Այս կարևոր իրադարձությունը նաև առիթ է խոսելու նվագախմբի առաջիկա գործունեության և զարգացման նոր հեռանկարների մասին: Պետական կամերային նվագախումբը վերջին տարիներին հյուրախաղային ակտիվ գործունեություն է իրականացնում արտասահմանում՝ հանդես գալով աշխարհի տարբեր երկրների հեղինակավոր բեմերում և հարթակներում: Այս տարի Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձի շրջանակում նույնպես նախատեսված են հյուրախաղեր արտասահմանյան երկրներում: Բնականաբար, նվագախումբը կպահպանի և կակտիվացնի պետության համար կարևորագույն ուղղություններից ևս մեկը՝ մարզային գործունեությունը: Այս հանձնառությամբ նվագախումբը պարբերաբար որակյալ համերգներ և մշակութային ծրագրեր է ներկայացնում մարզերում: Հատկանշական է, որ մարզային հյուրախաղերով հանդես են գալիս ինչպես կամերային նվագախումբը, այնպես էլ նախարարության ենթակայությամբ գործող մի շարք այլ թատերահամերգային կազմակերպություններ: Այս տարի ևս մարզերում նախատեսված են մի շարք համերգներ»,- նշել է Դանիել Դանիելյանը՝ հավելելով, որ պետությունը քայլեր է ձեռնարկում անսամբլների գործունեությունը զարգացնելու ու որակապես բարձրացնելու ուղղությամբ։

Նախարարի տեղակալի ընդգծմամբ՝ նվագախումբը շարունակելու է հավատարիմ մնալ իր հիմնական առաքելությանը՝ պահպանել, տարածել, հանրահռչակել հայկական երաժշտությունը Հայաստանում և արտերկրում։

Վահագն Պապյանը խոսել է իր տեսլականի, նվագախմբի զարգացման ռազմավարության, ինչպես նաև առաջիկայում նախատեսվող միջազգային և տեղական նախագծերի մասին։

Անդրադառնալով Հայաստանի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր դառնալու առաջարկն ընդունելու որոշմանը՝ մաեստրոն նշել է, որ դրա համար երկու կարևոր պատճառ է ունեցել. «Առաջինը՝ այս նվագախմբի իրական արժեքը միշտ չէ, որ լիարժեք գնահատվում է։ Մինչդեռ այն շատ լավ, բարձրակարգ և որակյալ նվագախումբ է՝ լայն կատարողական հնարավորություններով։ Երկրորդը՝ այստեղ աշխատում են բարձր մակարդակի պրոֆեսիոնալներ, որոնց հետ հնարավոր է իրականացնել հետաքրքիր և բազմազան ծրագրեր»։

Պապյանի խոսքով՝ առաջիկայում նախատեսվում է ընդլայնել նվագախմբի կազմը՝ ներառելով նաև փողային գործիքներ, ինչը հնարավորություն կտա զգալիորեն ընդլայնել երկացանկը. «Պատրաստում ենք հետաքրքիր ծրագրեր. կլինեն ինչպես հատուկ նախագծեր, այնպես էլ ավանդական ծրագրեր, որոնք բնորոշ են նվագախմբին։ Բնականաբար, կարևոր տեղ է զբաղեցնելու նաև հայկական երաժշտությունը՝ մեր կոմպոզիտորների ինչպես դասական, այնպես էլ ժամանակակից ստեղծագործություններով»։

Հարցին, կհամատեղի՞ դիրիժորի և դաշնակահարի մասնագիտական ուղին, Պապյանը պատասխանել է․ «Դեռևս բավական ուժ ունեմ և քանի դեռ կարող եմ շարունակել նվագել, նվագախմբի հետ հանդես կգամ նաև որպես դաշնակահար, ինչը հետաքրքիր կլինի թե՛ իմ, թե՛ երաժիշտների համար»։

Հայաստանի պետական կամերային նվագախմբի մասնաճյուղի ղեկավար Ֆելիքս Բաբուրյանը նշել է, որ նվագախումբը Վահագն Պապյանի ղեկավարությամբ կներկայացնի երեք համերգ՝ նվիրված Հայաստանում Ֆրանկոֆոնիայի օրերին. առաջին համերգը կկայանա մարտի 11-ին, որի ընթացքում կհնչեն ֆրանսիացի կոմպոզիտորների ստեղծագործություններ։ Նույն ծրագրով հաջորդ օրը համերգը կներկայացվի նաև Վանաձորում։ Նա նաև տեղեկացրել է, որ հետագայում նախատեսվում է ևս մեկ համերգ, որը կդառնա Ֆրանկոֆոնիայի ծրագրերի եզրափակիչ՝ երրորդ համերգը։ Բացի այդ՝ մաեստրո Պապյանի հետ արդեն մշակվում է նվագախմբի ամբողջ տարվա գործունեության ծրագիրը, որի շրջանակում նախատեսվում է ներկայացնել այնպիսի ստեղծագործություններ, որոնք նախկինում Հայաստանում չեն հնչել։

Ֆելիքս Բաբուրյանը հավելել է, որ առաջիկա համերգային ծրագրերը դրանով չեն սահմանափակվելու․ մարտի 28-ին նախատեսվում է համերգ՝ մաեստրո Հմայակ Դուրգարյանի ղեկավարությամբ, որի ընթացքում կհնչի Անտոնիո Վիվալդիի «Տարվա եղանակները», մենակատար՝ ճանաչված ջութակահար Դիանա Ադամյան։ Համերգը նախատեսվում է ներկայացնել նաև Գյումրիում։

Ասուլիսն ամփոփել է Կամերային երաժշտության ազգային կենտրոնի տնօրեն Գարեգին Սարգսյանը՝ շնորհավորելով թե՛ ԿԵԱԿ-ի անձնակազմին, թե՛ Հայաստանի պետական կամերային նվագախմբին՝ նոր նշանակման կապակցությամբ։

«Երկար ժամանակ նվագախումբը չուներ գլխավոր դիրիժոր և գեղարվեստական ղեկավար, սակայն այժմ կատարվել է կարևոր ընտրություն․ համագործակցությունը մաեստրո Վահագն Պապյանի հետ հնարավորություն կտա իրականացնել հետաքրքիր և բարձրարվեստ ծրագրեր ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում»,- նշել է նա։

Գարեգին Սարգսյանն առանձնահատուկ շնորհակալություն է հայտնել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը Կամերային երաժշտության ազգային կենտրոնին ցուցաբերած աջակցության համար՝ ընդգծելով, որ պետական հատկացումներով կենտրոնը համալրվել է նոր երաժշտական գործիքներով, ինչը մեծապես կնպաստի նվագախմբի բազմազան ծրագրերի իրականացմանը։