Կանադայի վարչապետին մեղադրում են Բահամներում հանգստանալու պատճառով էթիկայի նորմերը խախտելու համար
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն խախտել է էթիկայի նորմերը՝ արձակուրդն անցկացնելով Բահամներում՝ մուսուլման իսմայիլիների առաջնորդ արքայազն Աղա Խանի մոտ, հայտարարել է շահերի հակադրությունների եւ էթիկայի հարցերով հանձակատար Մերի Դոուսոնը, փոխանցում է «Ռիա Նովոստի»-ն:
«Երբ պարոն Թրյուդոն, վարչապետ լինելով, օգտվել է Աղա Խանի հյուրընկալությունից եւ նրա մասնավոր կղզուց օգտվել է 2016 թվականի մարտին եւ դեկտեմբերին, Աղա Խանի հետ պաշտոնական հարաբերություններ կային, իսկ Աղա Խանի հիմնադրամը նրա վարչակազմի շահերի լոբբինգ էր անում: Այսպիսով, Թրյուդոյի եւ նրա ընտանիքի կողմից ընդունված արձակուրդն անցկացնելու հրավերը օրինաչափորեն կարող է դիտարկվել որպես պարոն Թրյուդոյի վրա ներգործելու ունակ»,- նշված է հանձնակատարի հայտարարության մեջ:
Մամուլի ասուլիսի ժամանակ Կանադայի վարչապետը հայտարարել է, որ ինքը իրավիճակին պատասխանատվությամբ է վերաբերվում եւ գերատեսչության հետ կխորհրդակցի մասնավոր ուղեւորություններից առաջ:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Նեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում է