Ղազախստանցին ԱՄՆ-ում դատապարտվեց 15 տարվա ազատազրկման
Նյու Յորքում Բրուքլինի շրջանային դատարանը երեկ 15 տարվա ազատազրկման է դատապարտել Ղազախստանի քաղաքացի Ախրոր Սաիդախմետովին:
22-ամյա ղազախստանցին մեղադրվել է «իսլամական պետություն» ահաբեկչական շարժմանը նյութապես սատարելու համար: Դատարանը հայտնել է, որ պատիժը կրելուց հետո Սաիդախմետովը կարտաքսվի Ամերիկայի Միացյալ Նահանգներից:
Սաիդախմետովն ու ևս 5 ամբաստանյալներ ձերբակալվել են 2015 թվականի փետրվարին Նյու Յորքի Ջոն Քենեդիի օդակայանում, որտեղից մտադիր էին մեկնել Ստամբուլ:
Ըստ քննիչների, Սաիդախմետովի նպատակն էր ԱՄՆ-ից տեղափոխվել Թուրքիա և այնտեղից հասնել Սիրիա ու միանալ «իսլամական պետության» զինյալներին:
Նրա հետ միասին Սիրիա տեղափոխվելու մտադրություն ունեցող Ուզբեկստանի քաղաքացի Աբդուրասիլ Ջուրաբոևը այս տարվա հոկտեմբերին իրեն մեղավոր է ճանաչել և նույնպես դատապարտվել է 15 տարվա ազատազրկման:
Սաիդախմետովի փաստաբան Ադամ Պերլմուտերն ասել է, որ իր «պաշտպանյալը հիասթափված է դատարանի վճռից»:
Այդ մեղադրանքով ձերբակալված ևս մի քանի ամբաստանյալների վերաբերյալ դատական վճիռներ դեռ չեն ընդունվել:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Նեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում է