Վաշինգտոնի հետ բանակցություններն օրակարգում չեն. Իրանի ԱԳ նախարար
Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին ամերիկյան PBS հեռուստաընկերության News Hour ծրագրին տված հարցազրույցում հայտարարել է, որ ԱՄՆ-ի եւ Իսրայելի կողմից իր երկրի վրա իրականացված հարձակումներից հետո Վաշինգտոնի հետ բանակցությունների վերսկսման հարցը, հավանաբար, այլեւս օրակարգում չէ։
Նա նշել է, որ փետրվարին Թեհրանի եւ Վաշինգտոնի ներկայացուցիչների միջեւ տեղի ունեցած բանակցությունների ժամանակ «ամերիկացիները հայտարարում էին, որ հարձակվելու մտադրություն չունեն», սակայն հակառակ դրան, ԱՄՆ-ը հարվածներ է հասցրել Իրանին։ «Մենք ամերիկացիների հետ շփման շատ դառը փորձ ունենք։ Այդ պատճառով կարծում եմ, որ ամերիկացիների հետ բանակցություններն այլեւս չեն լինի օրակարգում»,- ասել է նա։
Արաղչին նաեւ մեղադրել է Վաշինգտոնին եւ Թել Ավիվին նավթի գների աճի մեջ եւ հայտարարել, որ այլ երկրների տարածքում գտնվող օբյեկտներին հասցվող հարվածներով, ինչպես նաեւ Հորմուզի նեղուցի վերաբերյալ որոշումներով Թեհրանը պարզապես պաշտպանվում է ագրեսիայից։


















































Իրանն ու Օմանը քննարկում են Օրմուզի նեղուցը ճգնաժամից դուրս բերելու ուղիները
NY Post. Իրանը դեռևս մուտք չի ստացել Կատարում գտնվող իր 6 միլիարդ դոլարի ակտիվներին
Իրանական պատվիրակությունը Դոհայում բանակցություններ կանցկացնի Կատարի, այլ ոչ թե ԱՄՆ-ի հետ. Բաղաեի
Սկզբունքորեն ես այլ կարծիք եմ ունեցել․ Մոջթաբա Խամենեին ԱՄՆ-ի հետ խաղաղության համաձայնության մասին
Փեզեշքիանը բարձր է գնահատել Կատարի դերը ԱՄՆ-ի հետ համաձայնության հասնելու գործում
Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է