Սերբ վարսահարդարը Պուտինի դիմանկարն է պատկերում հաճախորդների վարսերը կտրելիս (տեսանյութ)
Սերբիայում վարսահարդար Մարիո Խվալան hair-tatoo ոճով հայտնի մարդկանց դիմանկարներ է պատկերում իր հաճախորդների գլուխներին:
Ինչպես հայտնում է Вести.ru-ն, գեղեցկության սրահի այցելուներից մեկը պատվիրել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի դիմանկարը: Համացանցում հայտնվել է տեսանյութը, որում վարսահարդարը ցուցադրում է իր ինքնատիպ ստեղծագործությունը:
«Սերբերը սիրում են Ռուսաստանի նախագահին», - հայտարարել է ռուս ղեկավարի պատկերով «դաջվածքի» հեղինակը:
Տղամարդն աշխատում է մկրատներով և ածելիով՝ վարսերից այսպես կոչված՝ ժամանակավոր դաջվածքներ ստանալով: Նախ նա էսքիզ է ստեղծում աչքի մատիտով, այնուհետև զգուշորեն սափրում է հաճախորդի գլուխն՝ ըստ էսքիզի: Ամբողջ գործընթացը 5 ժամ է տևում:
Իր գործունեության ընթացքում սերբ վարսավիրը բազմաթիվ քաղաքական գործիչների, հայտնիների, մարզիկների և անգամ Հիսուս Քրիստոսի կերպարն է պատկերել:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Նեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում է