Հայաստանի թիմը՝ «Եվրոպական ժառանգության երիտասարդ կերտողներ» մրցույթի հաղթող
«Եվրոպական ժառանգության երիտասարդ կերտողներ» մրցույթի ազգային փուլում հաղթող ճանաչված «Լուսերուն» թիմը հաղթանակ է գրանցել նաև եվրոպական հարթակում։ ԿԳՄՍ նախարարության համակարգմամբ «Եվրոպական ժառանգության երիտասարդ կերտողներ» մրցույթն իրականացնում է Գրականության և արվեստի թանգարանը։
Եվրոպայում ամենամեծ մասնակցային մշակութային ծրագրի՝ «Եվրոպական ժառանգության օրերի» կայքը պաշտոնապես հրապարակել է «Եվրոպական ժառանգության երիտասարդ կերտողներ» մրցույթի այս տարվա հաղթող երկրների անունները: 13 մասնակից երկրներից հաղթող են ճանաչվել Հայաստանի, Լատվիայի, Ուկրաինայի, Չեռնոգորիայի և Իսպանիայի երիտասարդների ներկայացրած աշխատանքները:
ՀՀ Աբովյան քաղաքը ներկայացնող «Լուսերուն» (լույսի սերունդ) թիմը ներկայացրել էր Գառնիի տաճարի վերաբերյալ ինտերակտիվ կրթական խաղ-վիկտորինա, որն ավելի վաղ հաղթող էր ճանաչվել ներհայաստանյան մրցույթում՝ ընտրվելով մի քանի տասնյակ աշխատանքներից որպես հաղթող:
Հաղթողները 2026 թ. մայիսին կմեկնեն Ստրասբուրգ:
Ստեղծագործական մրցույթն արդեն երրորդ տարին է՝ անցկացվում է Գրականության և արվեստի թանգարանում: Նախորդ երկու տարիների հանրապետական փուլում հաղթած թիմերը ևս հաղթանակ են գրանցել եվրոպական փուլում և մեկնել Ֆրանսիա` ներկայացնելու իրենց աշխատանքները:
Մրցույթը ամենամյա է. նոր շրջափուլի վերաբերյալ կհայտարարվի առաջիկայում:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է